Ավելի վաղ Կալինինգրադի նահանգապետ Անտոն Ալիխանովը ավերիչ պատասխան էր խոստացել բալթյան տնտեսության համար տարանցման արգելքին։
ABNews
Ռուսաստանի պատասխանը տարանցման արգելքին «գործնական» կլինի Լիտվայի համար. Զախարովա
Լուրեր | 2022/06/22 05:16

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի պատասխանը տարանցման մասնակի արգելքին «գործնական» կլինի Լիտվայի համար,- փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կլինե՞ն բացառապես դիվանագիտական հարթությունում։ Պատասխան ՝ ոչ։ Դրանք կլինեն ոչ թե դիվանագիտական, այլ գործնական»,- ասել է Զախարովան։
Նա նշել է, որ արձագանքման հարցը միջգերատեսչական է. քննարկումն ընթանում է այլ նախարարությունների հետ համատեղ։ «Ե՛վ Լիտվային, և՛ ԵՄ-ին Մոսկվայում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով ասվել է, որ նման գործողություններն անթույլատրելի են, և որ ձեռնարկված քայլերը պետք է փոխվեն և իրավիճակը վերադարձվի օրինական դաշտ։ Եթե դա չարվի, ապա, իհարկե, և դա ընդգծվել է Մոսկվայում բոլոր մակարդակներում, պատասխան գործողություններն անխուսափելի կլինեն»,- զգուշացրել է Զախարովան։
Ավելի վաղ Կալինինգրադի նահանգապետ Անտոն Ալիխանովը ավերիչ պատասխան էր խոստացել բալթյան տնտեսության համար տարանցման արգելքին։
Ավելի վաղ Կալինինգրադի նահանգապետ Անտոն Ալիխանովը ավերիչ պատասխան էր խոստացել բալթյան տնտեսության համար տարանցման արգելքին։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
