ԶՊՄԿ-ն հրապարակեց կայուն զարգացման 3-րդ հաշվետվությունը
Լուրեր |
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրեց իր կայուն զարգացման հերթական, անընդմեջ 3-րդ հաշվետվությունը, որն ամփոփում է նախորդ՝ 2023 թվականի գործունեությունը, ընդգրկում է ընթացիկ տարվա որոշ տվյալներ, ինչպես նաև տեղեկատվություն՝ առաջիկա տարիների թիրախների և անելիքների վերաբերյալ։
Հաշվետվության հրապարակմանը հրավիրված էին հանքարդյունաբերական ոլորտի մասնագետներ, հասարակական կազմակերպությունների, պետական գերատեսչությունների, դեսպանատների ներկայացուցիչներ, ոլորտի կրթական-գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Միջոցառման ժամանակ հնչեց ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղերձը, որում նա մասնավորապես նշել է․«Մեր կայուն զարգացման ռազմավարությունը ներառում է բոլոր ուղղություններով՝ բնապահպանություն, սոցիալական և կառավարչական, միջազգային ընդունված չափանիշների աստիճանական ներդրում: Մենք գիտակցում ենք, որ սա կարճաժամկետ ժամանակահատվածում իրականացվելիք խնդիր չէ․ միջազգային լավագույն չափանիշների ներդրումը գործընթաց է, որը պահանջում է հետևողական և քրտնաջան աշխատանք: Եվ դա այն է, ինչին մենք ձգտում ենք հասնել կայուն կառավարման մեր հետևողական քաղաքականությամբ»:
Նա նաև նշեց, որ կայուն զարգացումը նոր տեխնոլոգիաների և արտադրողականության կառավարման ոլորտում ժամանակակից մոտեցումների ներդրման անբաժանելի մասն է։ Սա ընկերության զարգացման, տեխնոլոգիական առաջընթացի, արտադրողականության աճի և արդյունավետ ռիսկերի կառավարման ինտեգրված մոտեցում է:
Կայուն զարգացման հաշվետվությունը ներկայացրեց ԶՊՄԿ Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։ Նա ընդգծեց, որ զեկույցը պատրաստվել է GRI-ի Կայուն զարգացման ոլորտում հաշվետվողականության ստանդարտների և Կայուն զարգացման ոլորտում հաշվառման չափանիշների խորհրդի (SASB) կայուն զարգացման մասին հրապարակման սկզբունքների և մոտեցումներին համապատասխան։
Զեկույցը ներկայացնում է Հայաստանի և ընկերության հարակից համայնքների տնտեսական և սոցիալական կյանքում Ընկերության ներդրումը և մանրամասնում է նրա գործունեության բնապահպանական և սոցիալական բաղադրիչները։
https://youtu.be/qBACq5POqcY Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52 -
15 փաստ փոքր բիզնեսի կառավարման մասին, որոնք 2026 թվականին մնացել են նույնը, ինչ 2006-ին
2026/05/07/ 16:52 -
Արաքսի ավազը՝ գիտական հսկողության տակ. Կառավարությունը 25,2 մլն դրամ է հատկացրել նոր նախագծերի մշակման համար
2026/05/07/ 16:39 -
Զգուշացում դպրոցներին. ԿԳՄՍ նախարարության անունից կեղծ նամակներ են տարածվում
2026/05/07/ 16:37
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
AmCham Armenia․ տարեկան ժողով ու նոր ղեկավար կազմ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․