ԱրարատԲանկը ներկայացրեց «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարի եզրափակիչ մասը
Լուրեր |
Դեկտեմբերի 4-ին «Կինոմոսկվա» կինոթատրոնում կայացավ ԱրարատԲանկի ֆինանսավորմամբ նկարահանված «Ոտքի կանգնելու կամքը.» փաստավավերագրական եռաշարքի երրորդ և եզրափակիչ մասի պրեմիերան: Ֆիլմը գլոբալ հիբրիդային պատերազմի պայմաններում սեփական ինքնությունը պահպանելու կարևորության մասին է։
«2020-ի պատերազմից հետո շատ ընկճված ու դեպրեսիվ վիճակում էինք, ինչը նորմալ է, բայց քանի որ պատմություն չգիտենք, հոգեբանությանը ծանոթ չենք, ինֆորմացիոն պատերազմը մեզ համար նորություն է, այդ ամենը բոլորիս վրա ավելի ուժեղ է ազդում, քան պիտի լիներ: Ամեն պատերազմից հետո կան նաև ոտքի կանգնելու շատ ելքեր, որոնք մենք չենք օգտագործում»,- ընդգծել է Վահե Սուքիասյանը:
Մհեր Անանյանը վստահ է՝ միշտ էլ հնարավոր է ոտքի կանգնել, սակայն դրան հասնելու համար պետք է յուրաքանչյուրն իր ներդրումն ունենա. «Ցանկացած մարդ պիտի գտնի այն գենետիկ հիմքը, որով կառաջնորդվի ու կորոշի, թե ոտքի կանգնելու ճանապարհին ինչ ազդակներ կարող է հաղորդել մյուսներին։ Բոլորս պետք է աշխատենք և համախմբվենք հասարակությունն առողջացնելու շուրջ»:
Եռաշարքի բոլոր ֆիլմերը հասանելի են ռեժիսոր Վահե Սուքիասյանի և ԱրարատԲանկի պաշտոնական «Յութուբ» սոցիալական հարթակներում։
«Ոտքի կանգնելու կամքը» եռաշարքի եզրափակիչ ֆիլմի կինոդիտմանը ներկա էին ԱրարատԲանկի խորհրդի և վարչության անդամներ, ՀՀ Կենտրոնական բանկի, Բանկերի միության, գործընկեր բանկերի, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների ներկայացուցիչներ, ԱրարատԲանկի աշխատակիցներ և ուսանողներ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԿԲ-ն որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6․50%
2026/03/17/ 12:46 -
Ինչ փոփոխություններ են նախատեսվում ԱՊՊԱ համակարգում․ մանրամասներ
2026/03/17/ 12:30 -
Մեկնարկում է գյուղատնտեսական կենդանիների անվճար պատվաստման ծրագիրը
2026/03/17/ 12:24 -
Երևանի քաղաքապետը կարևորում է համայնքների ֆինանսական անկախության ամրապնդումը
2026/03/17/ 12:16 -
Հայաստանի բուհերում օտարերկրյա դիմորդների թիվը աճել է 67%-ով
2026/03/17/ 12:12 -
Երբ աշխատանքը կոտրում է սիրտդ․ ինչպես հաղթահարել գործնական ճգնաժամերը
2026/03/17/ 11:57 -
ՀՀ-ն եզակի երկրներից է, որ քովիդի շրջանում չի կրճատել կրթության բյուջեն․ ԿԳՄՍ
2026/03/17/ 11:53 -
ՅՈՒՆԵՍԿՕ-ն զգուշացնում է Միջերկրական ծովում ցունամիների ռիսկի մասին
2026/03/17/ 11:21 -
ԵՄ-ն արագ արձագանքման թիմ կգործուղի Հայաստան՝ ընտրական գործընթացները պաշտպանելու համար
2026/03/17/ 11:18 -
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
2026/03/17/ 11:05
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․