IDMerch. IDBank-ի նոր վարկատեսակը
Լուրեր |
IDBank-ը բիզնեսների համար հերթական կարևոր ու հիանալի նորությունն է պատրաստել։ Բանկն իր կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է նոր՝ IDMerch բիզնես վարկը/օվերդրաֆտը։
IDMerch-ի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ վարկը կամ օվերդրաֆտը բիզնեսին տրամադրվում է POS տերմինալների և/կամ Իդրամ QR/online checkout վճարային համակարգի միջոցով իրականացված շրջանառությունների հիման վրա։
IDBank-ի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանի խոսքով՝ թիմը երկարատև աշխատանք է կատարել այս պրոդուկտի մշակման գործում, քանի որ սա բիզնեսների համար առավել մեծ հնարավորություններ է բացում․ «IDMerch-ի վարկավորումը ավելի շատ բիզնեսների է հասանելի։ Այս պրոդուկտի շնորհիվ տարբեր իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր կկարողանան առավել լավ պայմաններով, արագ վարկավորվել, ինչն էլ կնպաստի փոքր և միջին բիզնեսների զարգացմանն ու կայունացմանը», - նշեց Տիգրան Մխիթարյանը։
Վարկի/օվերդրաֆտի մեծությունը կարող է կազմել POS տերմինալներով և/կամ Իդրամ QR/online checkout վճարային համակարգերի միջոցով իրականացրած շրջանառությունների մինչև տասնապատիկը։ Բացի այդ, բիզնեսի ֆինանսական վերլուծության գործընթացը պարզեցված է և իրականացվում է արագ ու կարճ ժամկետներում։ Սա նշանակում է, որ կորպորատիվ հաճախորդները, հատկապես՝ փոքր և միջին բիզնեսի ընկերությունները, արագ վարկավորման համար երկար ժամանակ ծախսելու կարիք այլևս չեն ունենա։
Ինչպես նաև, ընկերությունը հնարավորություն կունենա ընտրել վարկի/օվերդրաֆտի արժույթը՝ ՀՀ դրամ կամ ԱՄՆ դոլար։ Բիզնես վարկը/օվերդրաֆտը հնարավոր է մարել մինչև 60 ամիս ժամկետում՝ առանց տրամադրման միջնորդավճարի, իսկ օվերդրաֆտի դեպքում կարող է տրամադրվել նաև 45 օր տոկոսագումարների մարման արտոնյալ ժամանակահատված։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52 -
15 փաստ փոքր բիզնեսի կառավարման մասին, որոնք 2026 թվականին մնացել են նույնը, ինչ 2006-ին
2026/05/07/ 16:52 -
Արաքսի ավազը՝ գիտական հսկողության տակ. Կառավարությունը 25,2 մլն դրամ է հատկացրել նոր նախագծերի մշակման համար
2026/05/07/ 16:39 -
Զգուշացում դպրոցներին. ԿԳՄՍ նախարարության անունից կեղծ նամակներ են տարածվում
2026/05/07/ 16:37
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
AmCham Armenia․ տարեկան ժողով ու նոր ղեկավար կազմ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․