Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար
Լուրեր |
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 25 բազիսային կետով՝ սահմանելով 4.50-4.75%: ԴՊՀ-ի կանխատեսմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև 2025թ.-ի ավարտը կհասնի 3.4%-ի։
ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից Տեսլայի բաժնետոմսերի գինն աճել է 28%-ով, ինչի արդյունքում ընկերության շուկայական արժեքը հատել է 1 տրլն դոլարի շեմը, իսկ Իլոն Մասկի կարողությունը հասել է 300 մլրդ դոլարի։
Ամերիկյան 30 տարի ժամկետայնությամբ հիփոթեքային վարկի տոկոսադրույքը հասել է վերջին 4 ամիսների առավելագույն մակարդակին՝ 6.79%, ինչը պայմանավորված է այն մտահոգություններով, որ Թրամփի կողմից առաջարկված տնտեսական քաղաքականությունը կարող է խթանել գնաճը։
ԱՄՆ-ում գործազրկության նպաստի առաջնային դիմումների թիվը նոյեմբերի 3-ին ավարտվող շաբաթվա ընթացքում աճել է 3,000-ով և կազմել 221,000:
S&P 500 ինդեքսը կարճ ժամանակով գերազանցել է 6000 միավորի շեմը՝ գրանցելով վերջին տարվա ընթացքում ամենամեծ մեկշաբաթյա աճը։
finarm.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․