Ներդրումային ոլորտը հոկտեմբերի 10-ին
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսները չորեքշաբթի փակվել են կանաչ գոտում: Dow Jones Industrial Average-ը աճել է 1.03%-ով՝ հասնելով 42,512.0 կետի: S&P 500-ի արժեքը աճել է 0.66%-ով՝ հասնելով 5,789.07 կետի: Հինգշաբթի S&P 500-ի ֆյուչերսը կորցնում է 0.14%: Ճապոնական Nikkei 225-ը նվազում է 0.96%-ով՝ հասնելով 39,291 կետի: Կորեական KOSPI-ն աճել է 0.36%-ով՝ հասնելով 2,604.43 կետի: Չինական Shanghai Composite-ը աճել է 1.65%-ով՝ հասնելով 3,312.46 կետի:
Մակրոէկոնոմիկա
1․ Հնդկաստանի Կենտրոնական Բանկը (RBI) չի փոխել հիմնական տոկոսադրույքը և թողել է այն 6.5% տարեկան մակարդակում:
2․ ԱՄՆ-ում 30-ամյա հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը աճել է 22 բ.կ.-ով՝ հասնելով 6.36% տարեկան մակարդակի:
3․ Գերմանիայի առևտրային հաշվեկշիռը, ըստ նախնական տվյալների, օգոստոսի վերջում աճել է 34%-ով՝ հասնելով 22.5 միլիարդ եվրոյի:
Ապրանքային շուկաներ
Ոսկու գինը նվազել է և առևտրվում է 2614.7 դոլար մեկ ունցիայի դիմաց: Նավթի գները չորեքշաբթի նվազել են: Brent նավթի գինը հասել է 77.0 դոլարի մեկ բարելի դիմաց, իսկ WTI-ի գինը՝ մոտ 73.7 դոլարի մեկ բարելի դիմաց:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ ԶԼՄ-ների տվյալներով, ԱՄՆ արդարադատության նախարարությունը քննարկում է Google-ի բաժանումը մի քանի ընկերությունների՝ մենաշնորհային գործունեության համար պատժելու նպատակով: Հնարավոր միջոցառումները ներառում են Google-ին հարկադրելը վաճառելու իր բիզնեսի մի մասը, ինչպես նաև՝ բացառիկ պայմանագրերի արգելքը:
2․ Ավստրալիական Rio Tinto-ն համաձայնագիր է կնքել լիթիում արտադրող Arcadium ընկերությունը գնելու համար՝ 6.7 միլիարդ դոլարով: Գործարքը ամբողջությամբ վճարվելու է կանխիկ միջոցներով:
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․