Հուլիսի 10-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
▪️ «Դիմակայուն Սյունիք» ծրագրով ՀՀ-ն կստանա 50 մլն եվրո վարկ
Ծրագիրը նախատեսում է բազմաոլորտային ներդրումներ Սյունիքում՝ կենտրոնանալով հակամարտության հետևանքով տուժած և տեղահանվածներին ընդունած համայնքների վրա։ Կառավարությունը պարտավորվում է համաֆինանսավորել չթույլատրվող ծախսերը։
▪️ 11 համայնքի 15 սուբվենցիոն ծրագրերի համար կհատկացվի 1 մլրդ 849 մլն դրամ
Նախագծերը վերաբերում են խմելու և ոռոգման ջրի համակարգերին, մանկապարտեզների, լուսավորության ցանցի, տանիքների և վերելակների վերանորոգմանը։
▪️ ՀՀ-ն ներդաշնակեցնում է ավտոմոբիլային ոլորտի կանոնները ԵԱՏՄ-ի հետ
Կառավարությունը հավանություն է տվել համաձայնագրի, որը միասնական նորմերով կդյուրացնի բեռնափոխադրումները ԵԱՏՄ երկրների միջև։
▪️ Քննարկվել են ոսկեգործության և ադամանդագործության զարգացման հարցեր
Էկոնոմիկայի նախարարությունում անդրադարձ է եղել միջազգային ցուցահանդեսներին ազգային տաղավարով մասնակցությանը, հարկային քաղաքականությանը և արտահանման խթանմանը։
Միջազգային
▪️ Տոկաևը պատասխանել է Թրամփի մաքսատուրքերի որոշմանը
Ղազախստանի նախագահը հաստատել է երկխոսության պատրաստակամությունը և շեշտել՝ հետաքրքրված են արդար ու փոխշահավետ հարաբերություններով։
▪️ Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել Բրազիլիայից ներկրվող ապրանքների նկատմամբ
Ավելի վաղ նման սահմանափակումներ կիրառվել էին նաև Ճապոնիայի և Հարավային Կորեայի նկատմամբ՝ առևտրային դեֆիցիտը նվազեցնելու նպատակով։
▪️ ԵՄ-ն քննարկում է Ուկրաինայի համար 100 մլրդ եվրոյի հատուկ հիմնադրամ ստեղծելը
Ֆոնդը կարող է ընդգրկվել 2028-2034թթ․ ԵՄ բյուջեի մեջ՝ հաշվի առնելով հակամարտության ձգձգվող բնույթը։
▪️ Բուլղարիան կմիանա եվրոգոտուն 2026 թվականի հունվարից
ԵՄ ֆինանսների նախարարները պաշտոնապես հաստատել են այս որոշումը։ Բուլղարիան կլինի 20-րդ երկիրը, որը կանցնի եվրոյի։
Հետաքրքիր
▪️ ՊԵԿ-ի կայքում գործարկվել է շրջանառության հարկի հաշվիչ
Այն թույլ է տալիս հարկ վճարողներին հաշվել շրջանառության հարկը՝ ըստ մուտքագրված տվյալների և գործունեության տեսակի։
https://youtu.be/WYMYsJfisQ4 Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Որքա՞ն է համալրվել պետբյուջեն. ապօրինի գույքի բռնագանձման արդյունքները
2026/05/06/ 14:41 -
AmCham Armenia․ տարեկան ժողով ու նոր ղեկավար կազմ
2026/05/06/ 14:31 -
Նորվեգիան 302 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային ռшզմական աջակցություն ցուցաբերելու համար
2026/05/06/ 14:25 -
Evocabank-ը և Proparco-AFD-ն ստորագրել են 20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր
2026/05/06/ 13:38 -
Հայաստանը և Ֆրանսիան կխորացնեն համագործակցությունը ԱԹՍ-ների, արհեստական բանականության, քվանտային հաշվարկների և այլ ոլորտներում
2026/05/06/ 12:50 -
Վաշինգտոնը հաստատում է եվրոպական մեքենաների համար 25% մաքսատուրքի որոշումը
2026/05/06/ 12:03 -
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի հերթական խմբաքանակը
2026/05/06/ 12:01 -
ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ (տեսանյութ)
2026/05/06/ 11:57 -
Խոշոր հրդեհ՝ Թեհրանի առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
2026/05/06/ 11:55 -
Թրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասին
2026/05/06/ 10:34
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․