Ինչու է Եվրոպական ներդրումային բանկը 50 մլն եվրո հատկացնում հենց Սյունիքին․ մանրամասներ կառավարության նիստից
Լուրեր |
Դիմակայուն Սյունիք ծրագիր. 50 միլիոն եվրո ԵՆԲ վարկ՝ մարզի ենթակառուցվածքների վերականգնման համար
ՀՀ կառավարությունը հաստատել է ֆինանսական պայմանագրի ստորագրումը Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ 50 միլիոն եվրոյի չափով վարկի ներգրավման համար։ Ծրագիրը նախատեսում է աջակցություն Սյունիքի մարզի այն համայնքներին, որոնք տուժել են վերջին հակամարտություններից կամ ընդունել են տեղահանվածներ։ Կենտրոնը լինելու է կրթական, առողջապահական և ջրամատակարարման ենթակառուցվածքների բարելավումը։ ՀՀ կառավարությունը պարտավորվում է համաֆինանսավորել հարկերը, տուրքերը և ոչ վարկային ծախսերը։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել 5 տարում։
120 մլն եվրո՝ մարզերում զբոսաշրջության խթանման ենթակառուցվածքների համար
Հայաստանը կնքելու է նոր վարկային համաձայնագիր Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ՝ 96.4 մլն եվրոյի չափով վարկ և 24.1 մլն եվրո համաֆինանսավորում։ «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիրը» կվերաբերելի է Արարատ, Վայոց ձոր, Շիրակ, Տավուշ և Սյունիք մարզերին՝ գինու, էկո, առողջարանային, արկածային և մշակութային զբոսաշրջության կլաստերների զարգացմամբ։ Կենտրոնում կլինի ենթակառուցվածքների զարգացումն ու մասնավոր կապիտալի ներգրավումը։
«ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» համալիրներ՝ Գորիսում համայնքային զարգացման նպատակով
Կառավարությունը հողամասեր և շինություններ է նվիրաբերել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին՝ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ուսումնակրթական և «ՔՈԱՖՍՄԱՐԹՖԱՐՄ» գյուղատնտեսական կենտրոնների ստեղծման համար։ Ծրագրի նպատակը համայնքային կրթության և զարգացման հնարավորությունների ընդլայնումն է՝ երեխայակենտրոն մոտեցմամբ։
Մարզպետարաններին՝ 1.8 մլրդ դրամ համայնքային ենթակառուցվածքների ծրագրերի համար
Սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով մարզպետարաններին հատկացվել է մոտ 1.85 մլրդ դրամ՝ ընթացիկ շինարարական և այլ պարտավորությունների համար։ Համայնքներում բարեկարգվում են փողոցներ, մանկապարտեզներ, մշակութային օջախներ, լուսավորություն, ջրագծեր և այլն։
Հակոբ Հակոբյանի որմնանկարը՝ Գյումրի համայնքին, վերականգնման նպատակով
«Սարերում» որմնանկարը, որը հանրապետական նշանակության հուշարձան է, տեղափոխվել է Գյումրու համայնքապետարանի շենք և հանձնվել է համայնքին՝ պատշաճ պահպանման ու վերականգնման համար։
6.6 մլն դրամ՝ հեղեղումներից տուժած Լոռու և Տավուշի գյուղացիական տնտեսություններին
Լոռու և Տավուշի մարզերում մայիսյան հորդառատ անձրևների հետևանքով գյուղատնտեսական վնաս կրած 19 շահառուներին կտրամադրվի 6.6 մլն դրամ՝ ապահովելու համար այն տնտեսավարողներին, որոնք նախկինում փոխհատուցում չեն ստացել տարբեր պատճառներով։
Աջակցություն անհայտ կորածների ընտանիքներին կերկարաձգվի ևս 2 ամսով
300,000 դրամ ամսական աջակցությունը կշարունակվի նաև 2025 թվականի հունիս և հուլիս ամիսներին այն ընտանիքների համար, որոնց անդամները 2020 թվականի պատերազմից հետո համարվում են անհայտ կորած քաղաքացիական անձինք։
Այլ որոշումներ
-
ՀՀ կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է Վաղարշապատ համայնքի ավագանու լիազորությունները։
-
Հաստատվել է համաձայնագիր «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ վարձակալական պայմանագրի փոփոխությունների վերաբերյալ՝ նպատակ ունենալով բարելավել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունները, նվազեցնել հոսակորուստները և մեծացնել ջրամատակարարման ծավալները։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/12 22:00
Մարտի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայատանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/12 19:19
Մարտի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 12-ի կարևոր լուրերը
2026/03/12/ 22:00 -
Մարտի 12-ի բիզնես լուրերը
2026/03/12/ 19:19 -
Չենք հրաժարվի վրեժխնդրությունից. հրապարակվել է Իրանի առաջնորդի առաջին ուղերձը
2026/03/12/ 17:59 -
Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
2026/03/12/ 17:43 -
Աշխատանքային արդյունավետ ժողովների գաղտնիքը․ պայմաններ և ժամանակացույց
2026/03/12/ 17:32 -
Ինչպես է հանրային կերպարը նպաստում սեփական բրենդի առաջխաղացմանը
2026/03/12/ 17:20 -
«Դէկավվա» հիմնադրամը մեկնարկում է «Ծաղկեցրու» արշավը՝ գյուղաբնակ կանանց հզորացման համար
2026/03/12/ 17:13 -
Նավերը «չինական» են ներկայանում Հորմուզի նեղուցում՝ հարձակումներից խուսափելու համար
2026/03/12/ 16:53 -
ՀՀ փոխվարչապետն ու ԵՄ հանձնակատարը պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ
2026/03/12/ 16:37 -
Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է արդյունավետ. ԵՄ հանձնակատար
2026/03/12/ 16:36
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին