Ինչպես պայքարել ֆինանսական զեղծարարների դեմ
Լուրեր |
Ինչպե՞ս պայքարել ահագնացող տեմպերով աճող ֆինանսական խաբեությունների դեմ։
Կարո՞ղ ենք արդյոք հույսներս դնել հասարակ քաղաքացիների զգոնության, ինքնակրթության և բարձր գիտակցության վրա։ Ցավոք, նմանատիպ օրակարգը հակված է տապալման։ Սա հասկանալու համար վարքաբանական գիտությունների պրոֆեսոր` Արմենակ Անտինյանն առաջարկում է ավելի մոտիկից ուսումնասիրել սպառողին և նրա հոգեբանությունը։
Ըստ նրա առհասարակ, որոշումներ կայացնելիս մենք օգտագործում ենք երկու տեսակի համակարգ՝ Համակարգ 1 և Համակարգ 2:
Համակարգ 1-ը արագ է, ինտուիտիվ, հուզական, ալարկոտ, և սխալական, մինչդեռ Համակարգ 2-ը դանդաղ է, ռացիոնալ և տրամաբանական։ Մեր որոշումների 90%-ից ավելիի պատասխանատուն արագ ու սխալական Համակարգ 1-ն է։
Ինչպե՞ս է սպառողը դառնում խաբեության զոհ։ Հանցագործները թիրախավորում են հենց Համակարգ 1ը։ Օրինակ՝ նրանք ստեղծում են հրատապության զգացում՝ ստիպելով զոհերին հավատալ, որ անհապաղ չգործելու դեպքում հետևանքները կլինեն շատ դառը։
https://youtu.be/GTb1rybkQjM
Արմենակ Անտինյանն ասում է, երբ զեղծարարը զանգում է քաղաքացուն, ներկայանում որպես բանկի աշխատակից ու տեղյակ պահում որ իր անունից գործարք է տեղի ունենում, որը շտապ պետք է արգելափակվի, գործ ունենք հենց հրատապության զգացման մանիպուլյացիայի հետ։
Վարքաբանական գիտությունների պրոֆեսորի խոսքով լուծումներ կան իրավիճակը մեղմելու համար ու դրանք կապված չեն միլիոնավոր դոլարների ներդրումների հետ։ Քիչ չէ նաև միջազգային բանկերի փորձը, որոնք ակտիվորեն օգտագործում են վարքաբանական գիտությունը (Behavioural Science), սպառողներին նմանատիպ զեղծարարություններից հնարավորինս հետ պահելու համար։
Միջազգային բանկերը շատ արդյունավետ օգտագործում են խոչընդոներիգաղափարը։ Հիմնական նպատակը սպառողի համար փոքրիկ խոչընդոտների ստեղծումն է, որը կդժվարացնի գումարի փոխանցումը, անձնական տվյլաների տրամադրումը, ու սպառողին կստիպի սխալական Համակարգ 1-ն անջատել ու գործարքն իրականացնել ավելի ռացիոնալ Համակարգ 2-ով։
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12 -
Եվրոպական ներդրումային բանկը ընդլայնում է ներկայությունը Հայաստանում
2026/05/06/ 17:10 -
Մոսկվան հրավիրել է Նիկոլ Փաշինյանին՝ Մայիսի 9-ի շքերթին. Երևանը դեռ լռում է
2026/05/06/ 17:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․