Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին
Լուրեր |
Կոնվերս Բանկն ամփոփել է C360 Mastercard քարտապանների համար արշավի արդյունքները: Ամփոփիչ միջոցառման ժամանակ գլխավոր մրցանակների՝ 4 էլեկտրական մեքենաների բանալիները հանձնվել են պատահականության սկզբունքով ընտրված մասնակիցներին:
«Շնորհակալ եմ, չԷի հավատում հաջողությանը, ինձ թվում էր՝ ինչ-որ խաղ է»,- մրցանակների հանձնման արարողության ժամանակ ասել է հաղթողներից Գագիկ Թովմասյանը:
«Հայաստանը շատ լավ երկիր է օտարերկրացիների համար։ Ես ապագա բժիշկ եմ ու այստեղ նաև բիզնեսով եմ զբաղվում։ Ինձ համար անակնկալ էր այս շահումը, բայց շահումից հետո որոշել եմ, որ իմ բիզնեսի և իմ բոլոր հաշիվները տեղափոխել Կոնվերս Բանկ»,- հավելել է մեկ այլ հաղթող՝ Բժշկական համալսարանի ուսանող Ադոմահ Սամուելը Գանայից:
Արշավի շրջանակում, բացի էլեկտրական մեքենաները, նախատեսված է եղել նաև մինչև 15%-ի չափով քեշբեք, որից օգտվել են մրցույթի պայմաններին բավարարած բոլոր մասնակիցները:
Արշավի ամփոփմանը մասնակցել են նաև հյուրեր Mastercard-ից: Փոխնախագահ, Հայաստանում և Վրաստանում տարածաշրջանային մենեջեր Դավիդ Զգուդաձեն, իր հերթին, ողջունել է միջոցառման մասնակիցներին և շեշտել Կոնվերս Բանկի հետ երկարամյա արդյունավետ համագործակցությունն ու դրա արդյունքում հաճախորդների համար նոր հնարավորությունների ստեղծումը:
«Շատ ուրախ եմ, որ մեր գործընկեր Կոնվերս Բանկի հետ նման արշավ ենք իրականցրել։ Հայաստանում ֆինանսական ծառայություններն արագ թվայնացվում են, այս հարցում Կոնվերս Բանկն առաջատարներից է: Նման միջոցառումները հնարավորություն են տալիս, որ հաճախորդները զգան, թե որքան կարևոր ու լավ է թվայնացումը, և որքան հարմարավետ են թվային ծառայությունները»,- ասել է նա:
Կոնվերս Բանկի գործառնական դեպարտամենտի տնօրեն Արթուր Մխիթարյանը նշել է, որ Mastercard-ը Կոնվերս Բանկի ռազմավարական գործընկերներից է, և հավելել՝ Mastercard-ի հետ համագործակցությունը ընդգրկուն է և ներառում է գործունեության մի քանի ոլորտ:
«Ներկայում Mastercard-ի հետ համագործակցում ենք ոչ միայն քարտային, այլև տեխնոլոգիական ոլորտներում, թողարկում ենք դասական և թվային Mastercard վճարային քարտեր, միասին զարգացնում քարտային գործառնությունների հնարավորությունները, իրականացնում համատեղ արշավներ: Վստահ եմ՝ համագործակցությունը ավելի կխորանա, ինչի արդյունքում կներկայանանք նոր առաջարկներով»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ արշավն անցկացվել է 2024թ. դեկտեմբերի 23-ից մինչև 2025թ. փետրվարի 28-ը: Հաշվի են առնվել ինչպես ՀՀ վաճառակետերում, այնպես էլ արտասահմանյան վաճառակետերում կատարված անկանխիկ գնումները:
Մանրամասն՝ տեսանյութում
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.