ԼՂ-ից տեղահանվածների համար սահմանվել է սոցիալական աջակցության նոր ծրագիր. մանրամասներ կառավարության նիստից
Լուրեր |
1. Հայաստանում ներդրվում է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի մեխանիզմ
Կառավարության նիստում ընդունվել է որոշում, որով ներդրվելու է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի մեխանիզմ։ Այն նպատակ ունի զարգացնել հայաստանյան կինոարդյունաբերությունը, խթանել արտասահմանյան ներդրումների ներհոսքը, ընդլայնել միջազգային համագործակցությունը և բարձրացնել երկրի տնտեսական գրավչությունը։
Վերադարձի մեխանիզմը բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքից։ Սահմանվել է ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկ, որոնք դիտարկվում են որպես ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված և պետք է ձեռք բերվեն ՀՀ ռեզիդենտներից։
Մեխանիզմը խթանում է նաև տեղական արտադրողների ու ծառայությունների ներգրավվածությունը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ներդրումների բազային վերադարձը կկազմի 25 տոկոս, իսկ ՀՀ հանրահռչակման տարրերի դեպքում՝ մինչև 35 տոկոս։ Նախարարն ընդգծել է, որ արդեն կան համագործակցության հուշագրեր միջազգային կազմակերպությունների հետ։ Հայաստանը գրավիչ պայմաններ ունի՝ նկարահանումների բոլոր եղանակների հնարավորությամբ, ստեղծագործական ու տեխնիկական կադրերով։
Վերջին հինգ տարում պետական աջակցությունը կազմել է տարեկան միջինը 309 մլն դրամ, իսկ մասնավոր ներդրումները՝ 655 մլն դրամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նոր մեխանիզմը պետք է լինի թափանցիկ ու կանխատեսելի՝ հստակ հաշվարկման կարգով։ Այս քայլը կարող է դառնալ շրջադարձային կինոարդյունաբերության համար՝ խթանելով ոչ միայն տեղական արտադրանքը, այլև միջազգային համագործակցությունը և երկրի վարկանիշը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն