ABNews

100 կրթաթոշակ Հայաստանին. քննարկվել են բժշկական և կայուն զբոսաշրջության հեռանկարները

Լուրեր | 2026/09/22 11:10

100 կրթաթոշակ Հայաստանին. քննարկվել են բժշկական և կայուն զբոսաշրջության հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 21-ին Երևանում ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նուեյսին։ Հանդիպումը կայացել է Բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովի շրջանակում։

  • Մասնակիցները. Հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահ Անուշիկ Ավետյանը, Իսպանիայում ՀՀ դեսպան և ՄԱԿ-ի ԶԲԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սոս Ավետիսյանը, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։

  • 100 կրթաթոշակ. Շեյխա Նասեր Ալ-Նուեյսը տեղեկացրել է, որ Հայաստանին կառաջարկվի 100 կրթաթոշակ՝ ՄԱԿ-ի ԶԲԿ առցանց ակադեմիայի դասընթացներին մասնակցելու և ոլորտի մասնագետների որակավորումը բարձրացնելու համար։

Ինչու է դա կարևոր Քննարկումների առանցքում են եղել Հայաստանը որպես բժշկական զբոսաշրջության գրավիչ ուղղություն դիրքավորելը, միջազգային շուկաներում երկրի զբոսաշրջային ներուժի ներկայացումը, տվյալների վերլուծության կատարելագործումն ու կազմակերպության կողմից տեխնիկական աջակցության տրամադրումը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը