1 աշխատող, 2 ամսվա պատմություն․ Ալեքսանյանի դստեր ընկերությունը կառավարությունից արտոնություն է ստացել. FIP
Լուրեր |
1 աշխատող, 2 ամսվա պատմություն․ Ալեքսանյանի դստեր ընկերությունը կառավարությունից արտոնություն է ստացել. FIP
FIP.am-ը գրում է․Կառավարության նիստում որոշվեց մաքսատուրքից ազատել «Ռոսե Գարդեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ՍՊԸ)։ Այս ընկերությունը, որպես ներդրում, պատրաստվում է տեխնոլոգիական սարքավորումներ ներմուծել Հայաստան։
«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ Կառավարության կողմից 57 մլն դրամի արտոնություն ստացած կազմակերպությունը նոր է ստեղծվել՝ այս տարվա հունիսի 4-ին։ Ընկերությունը գործում է ընդամենը 2․5 ամիս, ունի 1 աշխատող և ժամկետանց հարկային պարտավորություն։
«Ըստ Պետական ռեգիստրում ներկայացված տվյալների՝ ընկերության համասեփականատեր են Լուսինե Սամվելի Ալեքսանյանը և Արմեն Արթուրի Աղաբաբյանը։ Ընդ որում, Արմեն Աղաբաբյանը ընկերության վկայականի քաղվածքում գրանցված է որպես գործադիր մարմնի ղեկավար՝ 0․0007 տոկոս և 5000 դրամ բաժնեմասով։»
Վերջինը Լուսինե Ալեքսանյանի ամուսինն է։
Լուսինե Ալեքսանյանը ընկերության 99․9 տոկոսի բաժնետեր է՝ 687,5 մլն դրամ կանոնադրական կապիտալով։ Ըստ ռեգիստրի՝ նա գրանցված է Երևանում։ ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալների համաձայն, նույն հասցեում Լուսինե Ալեքսանյանից բացի, գրանցված է ևս 13 քաղաքացի։ Ընդ որում, հաշվառված որոշ անձանց տվյալներն ուղղակիորեն փոխկապակցված են գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ։ Մասնավորապես, այդ նույն հասցեում է հաշվառված նաև Սոֆիա Լիմինդրի Ալեքսանյանը, որը Սամվել Ալեքսանյանի քույրն է։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․