ABNews
ՇՀԿ-ն չի պատրաստվում միասնական արժույթ ներմուծել
Լուրեր | 2023/04/26 07:02

Շանհայի համագործակցության կազմակերպությունը մշակում է «ճանապարհային քարտեզ»՝ դոլարից կազմակերպության անդամ երկրների ազգային արժույթներով հաշվարկներին անցնելու համար, իսկ ինչ-որ միասնական արժույթի սահմանման հարց դեռ չի քննարկվում: Նման հայտարարություն է արել ՇՀԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Գրիգորի Լոգվինովը,- գրում է b24.am-ը։
«Մշակվում է ազգային արժույթներով հաշվարկների անցնելու ճանապարհային քարտեզ: Աշխատանքն իրականացվում է լուրջ և առարկայական ճանապարհով: Գործընթացը բնավ էլ պարզ չէ, քանի որ, ցավոք, դոլարը, որպես համաշխարհային պահուստային արժույթ, չափազանց խորն է արմատավորված, այդ թվում՝ ազգային արժութային համակարգերում», – ասել է Լոգվինովը «Բելառուս 1» պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ դոլարից իսպառ հրաժարվելու համար հարկավոր է դեռ շատ բան անել և բավականին երկար ճանապարհ անցնել։
«Ինչ վերաբերում է ՇՀԿ-ի ինչ-որ միասնական արժույթ ներմուծելուն, ապա այս հարցը դեռևս դրված չէ, և նման նպատակ դեռ սահմանված չէ: Դե, իսկ հետագայում մենք կմտածենք», – եզրափակել է Լոգվինովը:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
