2022 թ․-ի ամռանը Viber-ը Հայաստանում արգելափակել է ավելի քան 25 հազար կեղծ հաշիվ
Լուրեր |

- Երկաստիճան նույնականացում: Երկաստիճան նույնականացման շնորհիվ Viber օգտատերերը կարող են պաշտպանել իրենց հաշիվները PIN կոդով և էլ. Հասցեով։ Երկաստիճան ստուգումն ակտիվացնելու համար պետք է ստեղծել վեցանիշ PIN կոդ և հաստատել էլեկտրոնային փոստի հասցեն: Այնուհետև բջջային սարքի կամ համակարգչի միջոցով Viber մուտք գործելու համար անհրաժեշտ է մուտքագրել ձեր կողմից ստեղծված PIN կոդը: Եթե օգտատերը մոռանա կոդը, նա կկարողանա վերականգնել մուտքը հաշիվ՝ օգտագործելով ստուգված էլ. Հասցեն։ Բացի այդ, կողմնակի անձինք չեն կարողանա դեակտիվացնել Viber-ի հաշիվը համակարգչի վրա․ Viber հաշիվը համակարգչով դեակտիվացնելու համար անհրաժեշտ կլինի օգտագործել PIN կոդը:
- Անհետացող հաղորդագրությունները մասնավոր և խմբակային զրույցներում։ Գործառույթը հասանելի է մասնավոր և խմբային զրույցներում: Դրա շնորհիվ ընտրված հաղորդագրության համար կարող եք սահմանել ինքնաոչնչացման ժամանակաչափ, և նշանակված ժամին ուղարկված հաղորդագրությունը կջնջվի: «Գաղտնի» ռեժիմում կարող եք ուղարկել հաղորդագրություններ, լուսանկարներ, տեսանյութեր կամ այլ տեսակի ֆայլեր և ժամանակաչափը կարգավորել 10 վայրկյան, մեկ րոպե, մեկ ժամ կամ մեկ օր: Հաղորդագրությունը ջնջելու համար ավտոմատ հետհաշվարկը կսկսվի հենց ստացողը տեսնի նամակը: Կարևոր է նաև այն փաստը, որ եթե ձեր զրուցակիցը կամ խմբային զրույցի մասնակիցներից որևէ մեկը սքրինշոթ անի նման հաղորդագրությունը, Viber-ը ձեզ կտեղեկացնի այդ մասին։ Գործառույթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է բացել չաթը, սեղմել ներքևի վահանակի վայրկյանաչափի պատկերակին և ընտրել հաղորդագրության անհետացման ժամանակը:
- Թաքնված չաթեր։ Viber-ը թույլ է տալիս թաքցնել անհատական զրույցները նամակագրության ընդհանուր ցանկից: Վերջիններիս հասանելիություն ստանալու համար հարկավոր է մուտքագրել նախապես սահմանված PIN կոդը: Գործառույթն օգտակար է, հատկապես եթե բջջային սարքը, որի վրա տեղադրված է մեսենջերը, օգտագործվում է մի քանի մարդկանց կողմից։ Android-ում հետաքրքրասեր աչքերից չաթը թաքցնելու համար հարկավոր է երկար սեղմել չաթի վրա, որը ցանկանում եք թաքցնել և ընտրել համապատասխան տարբերակը: iOS-ում «սահեցրեք» նամակագրությունը դեպի ձախ և երևացող գործողությունների ցանկում ընտրեք «Թաքցնել» տարբերակը և սահմանեք PIN կոդ:
- Համակարգչային տարբերակի գաղտնաբառ: Viber-ը թույլ է տալիս հավելվածի աշխատասեղանի տարբերակում PIN կոդ սահմանել, որպեսզի ոչ ոք չկարողանա մուտք գործել օգտատիրոջ նամակագրություն, եթե անգամ այլ մարդիկ մուտք ունեն նրա համակարգիչ (կամ, օրինակ, եթե օգտատերը որոշի պաշտպանել իր հաշիվը համակարգչային տարբերակում): Գաղտնաբառ սահմանելու համար անհրաժեշտ է բացել Viber-ը ԱՀ-ում, սեղմել պատուհանի վերին ձախ անկյունում գտնվող երեք կետերի վրա և ընտրել «Սահմանել գաղտնաբառը Viber-ի համար» սյունակը:
- Թաքցնել «Դիտված» և «Առցանց» կարգավիճակները: Viber-ը թույլ է տալիս թաքցնել հաղորդագրության դիտման կարգավիճակը և ձեր ընթացիկ կարգավիճակը հավելվածում: Դուք կարող եք կարգավորել այս պարամետրերի տեսանելիությունը մեսենջերի «Կարգավորումներ» բաժնի «Գաղտնիություն» բաժնում:
- Թաքցնել պրոֆիլի լուսանկարն անծանոթներից: Մեսսենջերում դուք կարող եք ձեր պրոֆիլի լուսանկարն անտեսանելի դարձնել կողմնակի անձանց համար: Պարզապես անջատեք այդ գործառույթը հավելվածի գաղտնիության կարգավորումներում՝ մուտք գործեք «Ավելին» բաժին, այնուհետև «Կարգավորումներ», «Գաղտնիություն» և անջատեք «Ցուցադրել իմ լուսանկարը» տարբերակը:
- Նամակագրության հարցումներ։ Viber-ում անհայտ օգտատերերի խմբին կամ ալիքին միանալու հրավերներն ավտոմատ կերպով գնում են նամակագրության հարցումների թղթապանակ: Օգտատերը միշտ կարող է «ընդունել» հրավերը, որից հետո չաթը կտեղափոխվի ընֆհանուր չաթերի էկրան։ Viber-ում այս գործառույթը լռելյայն միացված է:
- Խմբերին միանալու կարգավորումներ։ Գործառույթը հնարավորություն է տալիս սահմանափակելու մարդկանց շրջանակը, ովքեր կարող են օգտատեր ավելացնել խմբերում:
- Ապրանքանիշերի վերիֆիկացում։ Viber-ում ապրանքանիշի կամ կազմակերպության հաստատված բիզնես հաշիվն ունի կապույտ նշան՝ իսկությունն ստուգելու համար:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ

Լուրեր | 2025/09/15 21:00
Սեպտեմբերի 15-ի կարևոր լուրերը

Լուրեր | 2025/09/15 19:27
Բացահայտվել է թմրամիջոց իրացնող խումբ․ հայտնաբերվել՝ առանձնապես խոշոր չափերի մարիխուանա

Լուրեր | 2025/09/15 18:50
Ավագ դպրոցներում կներդրվեն «STEP.ai-արհեստական բանականություն» ուսումնական ծրագրերը

Լուրեր | 2025/09/15 18:21
TOON EXPO YEREVAN 2025-ը ամփոփում է արդյունքները
TOON EXPO YEREVAN 2025-ը ամփոփում է արդյունքները
-
Սեպտեմբերի 15-ի կարևոր լուրերը
2025/09/15/ 21:00 -
Բացահայտվել է թմրամիջոց իրացնող խումբ․ հայտնաբերվել՝ առանձնապես խոշոր չափերի մարիխուանա
2025/09/15/ 19:27 -
Փոխըմբռնման հուշագիր «Հայերենը ոչ հայախոսների համար» ծրագրի շրջանակում
2025/09/15/ 19:10 -
Ինչպես կառուցել բիզնես, որը ծաղկում է անգամ տնտեսական ճգնաժամի ժամանակ
2025/09/15/ 19:00 -
Ավագ դպրոցներում կներդրվեն «STEP.ai-արհեստական բանականություն» ուսումնական ծրագրերը
2025/09/15/ 18:50 -
TOON EXPO YEREVAN 2025-ը ամփոփում է արդյունքները
2025/09/15/ 18:21 -
Թումանյանի թանգարանը ժամանակավորապես գործում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում․ Անդրեասյանը ծանոթացել է կրթական ծրագրերին
2025/09/15/ 18:00 -
Արարատ Միրզոյանը և դեսպան Սոբհանին քննարկել են Հայաստան-Իրան ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները
2025/09/15/ 17:45 -
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը
2025/09/15/ 17:25 -
Մի դրամն ուժ է, որ միավորում է հազարավորներին
2025/09/15/ 17:13
Բաժանորդագրվել

Փոխարժեք
Տեսանյութեր

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 2025Թ․

ՓՈՂ NEWS. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 2025Թ.

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԴԱԼԱՆ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՒԼԸ

«ՄԻ ԴՐԱՄԻ ՈՒԺԸ» ՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆ Է․ Ի՞ՆՉ Է ԱՐՎԵԼ, Ի՞ՆՉ Է ԱՐՎԵԼՈՒ

ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ARTCOMPANY-ԻՑ
