- Ինչպես և սպասվում էր, տնտեսական ակտիվության աճի տեմպն աստիճանաբար դանդաղում է, քանի որ բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությամբ չեզոքացել են։ Հաշվի առնելով այն, որ այդ գործոններից մեկը՝ ոսկերչական արտադրատեսակների վերաարտահանումը սկսվել էր նախորդ տարվա վերջում, ինչի արդյունքում ձևավորվել էր բարձր բազա, տնտեսական աճի տեմպերի դանդաղումը, հատկապես արդյունաբերության և առևտրի ոլորտներում, մինչև տարեվերջ ավելի կխորանա: Օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) կազմել է 5.6%` հուլիսի նկատմամբ դանդաղելով 0.6 տոկոսային կետով։ Հունվար-օգոստոս ամիսների ՏԱՑ-ը նույնպես դանդաղել է՝ կազմելով 9.0%` հունվար-հուլիսի համեմատ դանդաղելով 0.6 տոկոսային կետով:
- Արտահանման ցուցանիշները նույնպես մտահոգության տեղիք են տալիս: Առանց ոսկերչական գործունեության («թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի) ընդհանուր արտահանման անկումը հունվար-հուլիսին կազմել է 12.1%։ Սա բավական մտահոգիչ է, քանի որ, բացի «հանքահումքային արտադրանք» և «բուսական ծագման արտադրանք» ապրանքախմբերից, մնացած ուղղություններով արտահանման ծավալները բացասական կամ գրեթե զրոյական նպաստումներ են ունենում ընդհանուր արտահանման աճին՝ արտացոլելով ՀՀ տնտեսության արտահանելի հատվածի մրցունակության անկումը։
- Վարկերի աճի կառուցվածքը շարունակում է մտահոգիչ մնալ: 2024թ. օգոստոսին հիպոթեքային և սպառողական վարկերի աճի տեմպերը արագացել են՝ առանց այդ էլ բարձր մակարդակներից։ Այդ տեսակի վարկերը ուղղվում են տնային տնտեսություններին, որոնց եկամուտները համապատասխան չափով չեն աճում, ինչը միջնաժամկետում կարող է ֆինանսական համակարգում էական խնդիրների հանգեցնել։ Միևնույն ժամանակ, արդյունաբերությանը տրվող վարկերի ծավալների աճը, թեև օգոստոսին մտել է դրական տիրույթ` հանքարդյունաբերության ոլորտում տրված վարկերի հաշվին, բավական ցածր մակարդակում է, իսկ մշակող արդյունաբերության ոլորտի վարկերը շարունակում են նվազել։
ABNews
ՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Լուրեր | 2024/09/27 08:59

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/11/06 20:20
Նոյեմբերի 6-ի կարևոր լուրերը
1. ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցըՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում (նոյեմբերի 11-ին) կարող է քննարկվել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը:Պանկինի պարզաբանումը. ՌԴ դիվանագետը նշել է, որ հարցի քննարկումը կախված կլինի անդամ պետությունն...

Լուրեր | 2026/11/06 19:19
Նոյեմբերի 6-ի բիզնես լուրերը
Տեղական լուրերՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է սկսել կաթնամթերքի 11 ընկերություններում2026 թ. կաթնամթերքի արտադրություններում իրականացված 120 ստուգումների արդյունքում ՍԱՏՄ-ն կայացրել է կասեցման 25 որոշում: Բացի այդ, անկախ փորձաքննությամբ մանրէաբանական անհամապատասխանություններ արձանագրած 11 ընկերություններում սկսվել են վերահսկողական ստուգումներ:2027 թվականին հուշարձանների վերականգնման համար կհա...

Լուրեր | 2026/11/06 18:20
12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստում քննարկվել են նոր հայտնաբերված պատմամշակութային կառույցներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը և հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր։Քննարկման արդյունքում, հանձնաժողովի դրական եզրակացությունների հիման վրա, 12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ։Տեղական նշանակությ...

Լուրեր | 2026/11/06 18:19
Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը
Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Գյոթե ինստիտուտի (Goethe-Institut) նոր գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Գյոթե ինստիտուտի ֆինանսատնտեսական բաժնի տնօրեն Աննի Կիրմսեն և Հայաստանում Գյոթե ինստիտուտի տնօրեն Յան-Թագե Քյուհլինգը։Ինչու է դա կարևոր. Գյոթե ինստիտուտն առանցքային դերակատար...

