Հուլիսի 9-ին տեղի են ունեցել պետական պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխման և հետգնման աճուրդներ
Լուրեր |
Հայաստանի ֆոնդային բորսայում հուլիսի 9-ին տեղի են ունեցել ընդհանուր 23,591,800,000 դրամ ծավալով պետական պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխման և հետգնման աճուրդներ։
Մասնավորապես`
AMGB1129A357 տարբերակիչ ծածկագրով և 11 տարի մարման ժամկետով պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխման աճուրդում տեղաբաշխման ենթակա էր 16 մլրդ դրամ ծավալ, որից տեղաբաշխվել է ավելի քան 15.5 մլրդ դրամ։ Պահանջարկը կազմել է նույնքան։ Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 9.9328%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9% է:
AMGB1129A332 տարբերակիչ ծածկագրով և 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի հետգնման աճուրդում տեղաբաշխման ենթակա էր 4 մլրդ դրամ ծավալ, որն ամբողջությամբ տեղաբաշխվել է։ Պահանջարկը կազմել է ավելի քան 18.2 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 9.7436%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9.60%:
AMGB2029A374 տարբերակիչ ծածկագրով և 20 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի հետգնման հետգնման աճուրդում տեղաբաշխման ենթակա էր 2 մլրդ դրամ, որն ամբողջությամբ տեղաբաշխվել է։ Պահանջարկը կազմել է ավելի քան 7.5 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 9.7846%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 12.50%:
AMGB3129A504 տարբերակիչ ծածկագրով և 31 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի հետգնման աճուրդում տեղաբաշխման ենթակա էր 2 մլրդ դրամ, որն ամբողջությամբ տեղաբաշխվել է։ Պահանջարկը կազմել է ավելի քան 10.4 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 9.9183%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9.75%:
Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։
Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հայաստանի ֆոնդային բորսայի մասին
AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:
*Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 60 69 55 55, ներքին 142 կամ գրել [email protected] հասցեին։
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Որքա՞ն է համալրվել պետբյուջեն. ապօրինի գույքի բռնագանձման արդյունքները
2026/05/06/ 14:41 -
AmCham Armenia․ տարեկան ժողով ու նոր ղեկավար կազմ
2026/05/06/ 14:31 -
Նորվեգիան 302 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային ռшզմական աջակցություն ցուցաբերելու համար
2026/05/06/ 14:25 -
Evocabank-ը և Proparco-AFD-ն ստորագրել են 20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր
2026/05/06/ 13:38 -
Հայաստանը և Ֆրանսիան կխորացնեն համագործակցությունը ԱԹՍ-ների, արհեստական բանականության, քվանտային հաշվարկների և այլ ոլորտներում
2026/05/06/ 12:50 -
Վաշինգտոնը հաստատում է եվրոպական մեքենաների համար 25% մաքսատուրքի որոշումը
2026/05/06/ 12:03 -
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի հերթական խմբաքանակը
2026/05/06/ 12:01 -
ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ (տեսանյութ)
2026/05/06/ 11:57 -
Խոշոր հրդեհ՝ Թեհրանի առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
2026/05/06/ 11:55 -
Թրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասին
2026/05/06/ 10:34
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․