Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Լուրեր |
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է: Մայիսի 14-16-ը Հայաստանում կայանալիք միջոցառման շրջանակում քննարկումների առանցքում կլինի տարածաշրջանի երկրներին ՎԶԵԲ աջակցությունը անընդհատ փոփոխվող միջավայրի պայմաններում և համատեղ ուժերով շոշափելի արդյունքի հասնելու հեռանկարները:
Փորձագետները, բիզնես առաջնորդներն և ՎԶԵԲ անդամները մտքեր կփոխանակեն մակրոտնտեսական միջավայրին, կայուն զարգացմանը, ներառական տնտեսությանը, թվայնացմանն և տեխնոլոգիաներին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի շուրջ:
«ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք: Մեզ համար պատիվ է լինել մաս այս կարևորագույն միջոցառման, որտեղ քննարկվելու են Բանկի համար սկզբունքային թեմաներ:
Կոնվերս Բանկի ռազմավարական կարևորագույն ուղղություններից և գործունեության սկզբունքներից են կայուն զարգացումը, կանաչ ֆինանսավորումը, թվայնացումն ու ֆինանսների հասանելիությունը հնարավորինս լայն խմբերի»,-ասել է Ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանը:
Միջոցառման շրջանակում Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ և մասնակցությամբ կկայանա կապիտալի շուկաների զարգացման ներկա միտումներին և մարտահրավերներին նվիրված պանելային քննարկում, որին կմասնակցեն նաև ՀՀ պետական շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային գործընկերներ: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․