Անհետաձգելի քննչական գործողություններ. ՔԿ Ավելի քան 5 ժամ տևած անհետաձգելի քննչական գործողություններից հետո իրավապահները դուրս են եկել ՀԷՑ-ի գրասենյակից։ Տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ առգրավվել է 37 փաստաթուղթ։ Խուզարկվել է նաև նրա բնակարանը։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ գործողությունները կատարվում են տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության շրջանակում։ Կարապետյանը նշել է, որ չի վախենում կալանավորումից։