«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին
Լուրեր |
1. Տնտեսական ակտիվության աճի տեմպն էականորեն դանդաղել է, ինչը և սպասելի էր։
Նախորդ տարվա բարձր աճ ապահովող գործոնները չեզոքացել են, ինչի արդյունքում տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղել է։ Նույն գործոններով պայմանավորված՝ դեկտեմբերի աճը ևս բավական ցածր կլինի։ Նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ոսկու վերաարտահանման ծավալների կտրուկ աճը, գրանցվելով որպես ներքին արտադրանք, հանգեցրել էր նաև տնտեսական ակտիվության աճի արագացմանը։ Ընթացիկ տարում, վերաարտահանման ծավալները մի կողմից էականորեն նվազել են, մյուս կողմից դրանց ավելի քիչ մասն է գրանցվում որպես հայկական արտադրանք, ինչի արդյունքում նախորդ տարվա համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) էականորեն դանդաղել է։
2. Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել։
Սա նույնպես պայմանավորված է ոսկու վերաարտահանման գործունեության ծավալների նվազմամբ։ Միևնույն ժամանակ, ինչպես արդյունաբերության, այնպես էլ արտահանման կառուցվածքում, բացի վերոհիշյալից, մյուս հատվածները նույնպես դրսևորում են ցածր աճեր կամ անկումներ, ինչը մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ դա կարող է հանգեցնել տնտեսության ներուժի նվազման։
3. Մակրոտնտեսական ցուցանիշները կարող են շեղվել կառավարության կողմից կանխատեսված մակարդակներից։
ՏԱՑ-ի՝ նման ցածր ցուցանիշների պայմաններում, տնտեսական աճը տարեվերջին կարող է լինել շատ ավելի ցածր, քան 5.8%-ը, որը դրված է 2025թ. բյուջեի հիմքում։ Բացի այդ, կանխատեսումներից ցածր կարող է լինել նաև գնաճը, որը նույնպես նոյեմբերի դրությամբ բավական ցածր մակարդակում է։ Այս պայմաններում, վտանգվում է հաջորդ՝ 2025թ. բյուջեի սցենարը։
4. Տնտեսական ակտիվության դանդաղման պայմաններում տնային տնտեսությունների վարկերի ծավալները աճում են բարձր տեմպերով։
Տնտեսական ակտիվության աճը, ինչպես նաև միջին ամսական աշխատավարձերի աճի տեմպը բավական ցածր է վարկերի աճերի համեմատ։ Մասնավորապես, սպառողական և հիպոթեքային վարկերի աճերը կազմում են համապատասխանաբար 30.6% և 25.8%, ինչը անգամներով գերազանցում է բնակչության եկամուտները բնութագրող բոլոր ցուցանիշների աճերին։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասությո՞ւն, թե՝ համադրություն
2026/05/07/ 14:09 -
Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող․ վարչապետ
2026/05/07/ 14:07 -
Մայիսի 9-ին չեմ մեկնի Ռուսաստան. վարչապետ
2026/05/07/ 14:02 -
Արարատ Միրզոյանը պարգևատրվել է Պատվո լեգեոնի Մեծ սպայի շքանշանով
2026/05/07/ 13:38 -
Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից
2026/05/07/ 12:20 -
Պենտագոնը 500 մլն դոլար է ներդնում AI-ի մեջ. Scale AI-ն կդառնա ԱՄՆ ռազմական տվյալների գլխավոր մշակողը
2026/05/07/ 12:18 -
Կառավարությունը 684 մլն դրամ է հատկացրել «Concours Mondial de Bruxelles – 2026»-ի համար
2026/05/07/ 12:00 -
Հայաստանում խստացվել են ռազմական արտադրանքի շրջանառության ոլորտի պահանջները
2026/05/07/ 11:57 -
ՆԳՆ-ում ամփոփել են 2026 թ․ առաջին եռամսյակի վերահսկողության արդյունքները
2026/05/07/ 11:29 -
19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ
2026/05/07/ 10:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն