Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2024 թ.-ի դեկտեմբեր ամսվա տվյալները
Լուրեր |
Պետական պարտատոմսերի բորսայական շուկա
Հայաստանի ֆոնդային բորսայում դեկտեմբերին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 47․3 մլրդ ՀՀ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 111․7%-ով: Բորսայում առաջին անգամ տեղի է ունեցել նաև փոխանակման աճուրդ 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով։
Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը դեկտեմբերին կազմել է մոտ 6․77 մլրդ ՀՀ դրամ` գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 121%-ով։ Առևտրի առկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 58 գործարք:
Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական շուկա
Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի, թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի դեկտեմբեր ամսվա շուկայի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 56.5%-ով և կազմել է ավելի քան 768.6 մլրդ ՀՀ դրամ։
Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 13․7 մլրդ դրամ, որն աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ 37%-ով։ Հաշվետու ժամանակահատվածում կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 817 գործարք։
Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 153։
ՌԵՊՈ գործարքներ
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 8․6 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 96%-ով: Դեկտեմբերին կնքվել է 68 ռեպո գործարք։
Բաժնետոմսերի բորսայական շուկա
Բաժնետոմսերի առևտրի ծավալը կազմել է մոտ 1․96 մլրդ ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 439 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առևտրի ծավալը աճել է 941%-ով, իսկ շուկայի կապիտալիզացիան 35․6%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 149 գործարք։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասությո՞ւն, թե՝ համադրություն
2026/05/07/ 14:09 -
Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող․ վարչապետ
2026/05/07/ 14:07 -
Մայիսի 9-ին չեմ մեկնի Ռուսաստան. վարչապետ
2026/05/07/ 14:02 -
Արարատ Միրզոյանը պարգևատրվել է Պատվո լեգեոնի Մեծ սպայի շքանշանով
2026/05/07/ 13:38 -
Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից
2026/05/07/ 12:20 -
Պենտագոնը 500 մլն դոլար է ներդնում AI-ի մեջ. Scale AI-ն կդառնա ԱՄՆ ռազմական տվյալների գլխավոր մշակողը
2026/05/07/ 12:18 -
Կառավարությունը 684 մլն դրամ է հատկացրել «Concours Mondial de Bruxelles – 2026»-ի համար
2026/05/07/ 12:00 -
Հայաստանում խստացվել են ռազմական արտադրանքի շրջանառության ոլորտի պահանջները
2026/05/07/ 11:57 -
ՆԳՆ-ում ամփոփել են 2026 թ․ առաջին եռամսյակի վերահսկողության արդյունքները
2026/05/07/ 11:29 -
19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ
2026/05/07/ 10:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն