Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
Costco-ն հաղորդել է 58.52 միլիարդ դոլար զուտ վաճառքի մասին՝ ունենալով 57.98 միլիարդ դոլարի սպասումներ, ինչի հետևանքով ընկերությունը ապահովել է բարձր շահութաբերություն. դա պայմանավորված է նրանով, որ սպառողները կարևորում են առաջին անհրաժեշտության ապրանքների խելամիտ, ոչ շատ բարձր գները, ինչպես նաև առաջարկվող սննդամթերքի որակը:Էլեկտրոնային առևտուրը, Uber Grocery-ի հետ համագործակցությունը և մշտապես գործող բոնուսները ևս նպաստել են, որ կազմակերպությունը առաջ անցնի այնպիսի մրցակիցներից, ինչպիսիք են Walmart-ը և Target-ը: Costco-ի բաժնետոմսերը տարվա սկզբից աճել են մոտ 25%-ով՝ գերազանցելով S&P 500-ի 10% աճը: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը հունիսի 3-ի դրությամբ կազմում է 815 ԱՄՆ դոլար:
Գերմանիան վաճառել է Deutsche Telekom AG-ի 2.5 միլիարդ եվրոյի (2.7 միլիարդ դոլար) բաժնետոմսերը, ինչը հանդիսացավ դրամական միջոցների պակաս ունեցող կառավարության կողմից իր կորպորատիվ բաժնետոմսերից հրաժարվելու վերջին քայլը: Վաճառքին ի պատասխան՝ Deutsche Telekom-ը կավելացնի բաժնետոմսերի հետգնման ծրագիրը 600 միլիոն եվրոյով:Բոննում գտնվող ընկերությունը հայտարարել էր հետգնման ծրագրի մասին դեռևս նոյեմբերին՝ փոխհատուցելու համար ներդրողների կորուստները, որոնք առաջացել էին այն ժամանակ, երբ ընկերությունը կապիտալ էր հավաքագրել T-Mobile US Inc-ում իր դիրքերը ամրապնդելու համար: Deutsche Telekom-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է 2%-ով և հունիսի 4-ի դրությամբ կազմում է 22 եվրո:
Paramount-ի հիմնական բաժնետեր և National Amusements-ի սեփականատեր Շարի Ռեդսթոունը դիտարկում է Paramount-Skydance միացման գործարքի վերջնական պայմանները: Համաձայն պայմանավորվածության՝ Skydance-ը կգնի National Amusements-ը, որից հետո Paramount-ը և Skydance-ը կմիավորվեն:
Գործարքի արդյունքում Ռեդսթոունը կստանա 2 մլրդ դոլար, իսկ ընկերության B դասի բաժնետոմսերի սեփականատերերը կարող են ստանալ 15 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր բաժնետոմսերի դիմաց կամ մասնաբաժին նոր ընկերության կապիտալում: Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 8 մլրդ դոլար, ինչն էապես գերազանցում է նախնական 5 մլրդ դոլար առաջարկը: Գործարքի մասին լուրերի տարածման արդյունքում Paramount Global-ի բաժնետոմսերը թանկացել են 8%-ով՝ հասնելով մոտ 13 ԱՄՆ դոլարի:
Գրաֆիկական պրոցեսորներ արտադրող Nvidia ընկերության բաժնետոմսերի գինն աճել է 5%-ով՝ հասնելով 1224 ԱՄՆ դոլարի, ինչի արդյունքում ընկերության շուկայական կապիտալիզացիան պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 3 տրիլիոն դոլարը։ Բաժնետոմսերի շուկայական արժեքի աճը տեղի է ունեցել ներդրողների կողմից ձևավորված հսկայական պահանջարկի ֆոնին, որոնք հերթական անգամ ցանկացել են ձեռք բերել արհեստական բանականության տեխնոլոգիաների էպիկենտրոնում գտնվող այս ընկերության բաժնետոմսերը:Բացի նրանից, որ ընկերությունն իր կապիտալիզացիայով առաջ է անցել Apple-ից, Nvidia-ն զբաղեցրել է երկրորդ տեղը աշխարհի խոշորագույն հանրային ընկերությունների ցանկում՝ զիջելով միայն Microsoft-ին։ Nvidia-ի այս ցուցանիշները ևս մեկ անգամ ցույց են տալիս իր բաժնետոմսերի արժեքի աճի տպավորիչ դինամիկան. վերջին հինգ տարիների ընթացքում դրանք աճել են ավելի քան 3224%-ով։
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում
2026/03/16/ 14:40 -
Կոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձը
2026/03/16/ 14:31 -
Երեխայի սպանության փորձ կատարելու դեպքով ձերբակալվել է խորթ մայրը
2026/03/16/ 14:11 -
Իրանը նախազգուշացնում է՝ Խարկ կղզու վրա հնարավոր հարձակումը կազդի նավթի համաշխարհային գների վրա
2026/03/16/ 14:09 -
2025-ին Երևանի «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի կլինիկա է տեղափոխվել 4140 թափառող շուն
2026/03/16/ 14:03 -
Հորմուզի նեղուցում լարվածությունը հարվածել է միջազգային առևտրային ուղիներին․ Չինաստանի ԱԳՆ
2026/03/16/ 14:01 -
Երևանը 2026-ին կգնի 69 միավոր հատուկ տեխնիկա
2026/03/16/ 13:57 -
Սեմ Ալթմանը ընդունում է, որ արհեստական բանականությունը խախտում է կապիտալիզմի հիմքերը
2026/03/16/ 13:23 -
ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնում փորձաքննությունների արտադրողականությունն աճել է 63,4%-ով
2026/03/16/ 13:17 -
2018-ի համեմատ սպորտի ֆինանսավորումը քառապատկվել է՝ հասնելով ավելի քան 15 մլրդ դրամի
2026/03/16/ 12:59
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին