Հայաստանում ապրիլին կատարվել է շուրջ 21 հազ․ գործարք անշարժ գույքի շուկայում, ամսվա ընթացքում գրանցվել է աճ
Լուրեր |
Հայաստանում 2024 թվականի ապրիլին անշարժ գույքի շուկայում իրականացվել է 20 988 գործարք՝ նույն տարվա մարտի 20 222 գործարքի և 2023 թվականի ապրիլի 16 661 գործարքի դիմաց։ Այս մասին են վկայում հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։
Ամենաշատ գործարքն իրականացվել է Երևանում՝ 5258 (ընդհանուրի 25,1%-ը), ամենաքիչը՝ Վայոց Ձորում՝ 630 (3%)։ Կոտայքում իրականացվել է 3464 գործարք (16,5%), Արարատում՝ 1,826 (8,7%), Արմավիրում՝ 1748 (8,3%), Լոռիում՝ 1 723 (8,2%), Գեղարքունիքում՝1 416 (6,7%), Տավուշում՝ 1 501 (7,1%), Արագածոտնում՝ 1 229 (5,9%), Սյունիքում՝ 1 188 (5,7%) և Շիրակում՝ 1 005 (4,8%)։
Ընդհանուր կառուցվածքում գերակշռում են անշարժ գույքի օտարման գործարքները՝ 7148 (ընդհանուրի 34,1%-ը), այդ թվում՝ 4528 առքուվաճառքի գործարք, 2134 նվիրատվություն, 39 փոխանակում։ Միաժամանակ ժառանգության գծով կատարվել է 3828 գործարք (18,2%), առաջնային գրանցման գործարք՝ 3741 (ընդհանուրի 17,8%-ը), գրավի գծով՝ 3049 գործարք (14,5%), վերագրանցման գործարք՝ 1779 (8,5%), վարձակալության 1106 գործարք (5.3%) և օրինականացման 337 գործարք (1.6%)։
Միաժամանակ, ապրիլին անշարժ գույքի շուկայում իրականացված գործարքների ընդհանուր թվից ամենաշատը եղել են հողի հետ գործարքները՝ 8847 (42,1%)։ Այս տարվա հաշվետու ամսում բնակելի շենքերի հետ կապված կատարվել է 4571 գործարք (21.8%), բազմաբնակարան շենքերի բնակարանների՝ 4359 գործարքներ (20.8%), հասարակական նշանակության շենքերի հետ՝ 1651 գործարքներ (7.9%), ավտոտնակների հետ՝ 945 գործարքներ (4.5%) և 615 գործարք՝ արդյունաբերական նշանակության շենքերի հետ կապված (2,9%)։
2024 թվականի ապրիլին անշարժ գույքի շուկայում իրավունքի պետական գրանցման 20 988 գործարք է իրականացվել՝ 26%-ով ավելի շատ քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Երևան քաղաքը շարունակում է գործարքների քանակով առաջատարը մնալ, նրան է բաժին ընկնում ընդհանուր գործարքների 25,1%-ը։ Երևան քաղաքին հաջորդում է Կոտայքի մարզը, որին բաժին է ընկնում ընդհանուր գործարքների 16,5%-ը։
Իրականացված գործարքներում ամենամեծ մասնաբաժինն ունեն անշարժ գույքի առուվաճառքի գործարքները, որոնք թվով 4 528-ն են կամ ընդհանուր գործարքների 21,5%-ը։ Ընդ որում Երևան քաղաքում առուվաճառքի 1 261 գործարք է իրականացվել, իսկ մարզերում՝ 3 267։
Երևան քաղաքում առուվաճառքի գերակշռող բաժինն ընկնում է բնակարանների առուվաճառքին՝ 2 702 գործարք։ Գործարքների աճող թվերն իրենց հետ բերել են նաև Երևան քաղաքում և ընդհանուր Հանրապետությունում գների աճի։
Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերում 1 քառ. մետրի միջինացված արժեքները տատանվել են 221 300 ՀՀ դրամի (Նուբարաշեն վարչական շրջան, գոտի 11) և 1 120 000 ՀՀ դրամի (Կենտրոն վարչական շրջան, գոտի 1) միջակայքում՝ փաստում են ՀՀ կադաստրի կոմիտեի 2023 թվականի անշարժ գույքի շուկայի վերլուծության արդյունքները։ Ընդհանուր առմամբ Կենտրոն վարչական շրջանում գները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 11,6%-ով, վարչական շրջանի առանձին գոտիներում աճը նույնիսկ հասել է 20,4%-ի։


Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում
2026/03/16/ 14:40 -
Կոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձը
2026/03/16/ 14:31 -
Երեխայի սպանության փորձ կատարելու դեպքով ձերբակալվել է խորթ մայրը
2026/03/16/ 14:11 -
Իրանը նախազգուշացնում է՝ Խարկ կղզու վրա հնարավոր հարձակումը կազդի նավթի համաշխարհային գների վրա
2026/03/16/ 14:09 -
2025-ին Երևանի «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի կլինիկա է տեղափոխվել 4140 թափառող շուն
2026/03/16/ 14:03 -
Հորմուզի նեղուցում լարվածությունը հարվածել է միջազգային առևտրային ուղիներին․ Չինաստանի ԱԳՆ
2026/03/16/ 14:01 -
Երևանը 2026-ին կգնի 69 միավոր հատուկ տեխնիկա
2026/03/16/ 13:57 -
Սեմ Ալթմանը ընդունում է, որ արհեստական բանականությունը խախտում է կապիտալիզմի հիմքերը
2026/03/16/ 13:23 -
ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնում փորձաքննությունների արտադրողականությունն աճել է 63,4%-ով
2026/03/16/ 13:17 -
2018-ի համեմատ սպորտի ֆինանսավորումը քառապատկվել է՝ հասնելով ավելի քան 15 մլրդ դրամի
2026/03/16/ 12:59
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին