2024-ի հունվար-մայիսին Հայաստանում սպառողական գների ինդեքսը նվազել է
Լուրեր |
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-մայիս ամիսներին՝ 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն նվազել է 0.8%-ով, իսկ 2023թ.-ի դեկտեմբերի համեմատ չի փոփոխվել։
Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2023թ.-ի հունվար-մայիսի համեմատ նվազել են 5.1%-ով։
Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2023թ.-ի հունվարի-մայիսի համեմատ աճել են 7.1%-ով։
Հագուստի և կոշիկի գները 2023թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 0.5%-ով։
Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2023թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 0.2%-ով։
Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2023թ.-ի հունվար-մայիսի համեմատ նվազել են 0.2%-ով։
Առողջապահության գները 2023թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 0.3%-ով։
Տրանսպորտի գները 2023թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 9.4%-ով։
Կապի ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-մայիսի համեմատ նվազել են 0.2%-ով։
Հանգստի և մշակութային գները 2023թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 0.4%-ով։
Կրթության գները 2023թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 4.8%-ով։
Ռեստորանների և հյուրանոցների գները 2023թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 3.6%-ով։
Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-մայիսի համեմատ նվազել են 0.5%-ով։
Սննդամթերքի գներ:2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.0%, իսկ 2024թ. ապրիլի համեմատ՝ 1.5% գնանկում: Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2024թ. մայիսին ապրիլի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 2.6-0.8%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Իջևանում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 1.6%-ով:
2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ հնդկաձավարի գինը նվազել է 20.1%-ով, հաճարինը՝ 8.4%-ով, հացինը՝ 1.1%-ով, իսկ 2024թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 4.3%, 0.3%, 0.6%-ով: «Իշխան» ձկնատեսակի գինը 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ նվազել է 6.7%-ով, իսկ 2024թ. ապրիլի համեմատ՝ 0.2%-ով: 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ թռչնամսի գինը նվազել է 4.6%-ով, խոզի մսինը՝ 3.0%-ով, տավարի մսինը՝ 2.7%-ով, իսկ 2024թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 0.6%, 0.6%, և 0.3%-ով:
Թարմ կաթի գինը 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ աճել է 0.3%-ով, իսկ 2024թ. ապրիլի համեմատ գրանցվել է 0.8% գնանկում:
Մարգարինի գինը 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ նվազել է 22.9%-ով, պանրինը՝ 7.4%-ով, կաթնաշոռինը՝ 0.1%-ով, իսկ 2024թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 2.4%, 0.9%, 0.3%-ով: 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 4.8%, իսկ 2024թ. ապրիլի համեմատ՝ 0.2% գնանկում: Արևածաղկի բուսական յուղի գինը 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ նվազել է 18.6%-ով, իսկ 2024թ. ապրիլի համեմատ՝ 1.4%-ով:
Միաժամանակ, ձվի գինը 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ աճել է 6.8%-ով, իսկ 2024թ. ապրիլի համեմատ՝ 3.1%-ով: 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է մակարոնեղենի՝ 9.1%, ալյուրի՝ 8.5%, ձավարի՝ 5.9%, բլղուրի՝ 2.8% գնանկում, իսկ 2024թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 0.4%, 0.4%, 1.1%, 0.8% գնաճ:
Կարագի գինը 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ նվազել է 6.3%-ով, շոկոլադինը՝ 3.5%-ով, կակաոյինը՝ 3.0%-ով, հրուշակեղենինը՝ 1.4%-ով, իսկ 2024թ. ապրիլի համեմատ արձանագրվել է համապատասխանաբար 0.7%, 0.6%, 0.8% և 0.6% գնաճ: 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է թթվասերի՝ 0.5%, մածունի՝ 0.2%, իսկ 2024թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 0.1%, 0.2% գնաճ:
Լոբու և գառան մսի գները 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ աճել են 1.0%-ով, ոսպինը՝ 1.6%-ով, իսկ 2024թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 2.6%, 0.3% և 2.1%-ով: 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է սուրճի՝ 5.6%, պաղպաղակի՝ 3.9%, թեյի՝ 1.2%, իսկ 2024թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 2.3%, 1.5% և 1.5% գնաճ: Ալկոհոլային խմիչքի գները 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ աճել են 7.6%-ով, ծխախոտային արտադրատեսակներինը՝ 5.4%-ով, իսկ 2024թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 1.1% և 0.2%-ով: Բանջարեղենի ապրանքախմբում 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է 4.4% գնաճ, իսկ 2024թ. ապրիլի համեմատ՝ 8.7% գնանկում:
2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 1.9%, իսկ 2024թ. ապրիլի համեմատ` 1.5% գնանկում: 2024թ. մայիսին ապրիլի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնանկումը կազմել է 5.91%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.04% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 0.51 տոկոսային կետով:
Ոչ պարենային ապրանքների գներ: 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ 2024թ. ապրիլի համեմատ գրանցվել է 0.4% գնանկում:
Հանրապետության դիտարկվող 7 բնակավայրերում 2024թ. մայիսին ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.5-0.3%-ով, 2-ում գրանցվել է 0.2% և 0.3% գնաճ, իսկ 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.5%-ով: 2024թ. մայիսին ապրիլի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 0.3% և 0.1%-ով:
2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 39.1% և դիզելային վառելիքի՝ 6.2% գնաճ, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 6.2% և 4.3%-ով:
Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ սակագներն աճել են 2.3%-ով, իսկ 2024թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 0.3% գնանկում:
2024թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետության դիտարկվող բնակավայրերում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները նվազել են 0.4-0.1%-ով: Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները նվազել են 0.3%-ով:
Արտարժույթի շուկա: 2024թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.8% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է): 2024թ. մայիսին 2023թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է 4.1%-ով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 0.9% և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 2.0% նվազում: 2024թ. մայիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 387.8 դրամ, ինչը 0.3%-ով գերազանցել է 2023թ. մայիսի համապատասխան ցուցանիշը (386.6 դրամ): Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում
2026/03/16/ 14:40 -
Կոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձը
2026/03/16/ 14:31 -
Երեխայի սպանության փորձ կատարելու դեպքով ձերբակալվել է խորթ մայրը
2026/03/16/ 14:11 -
Իրանը նախազգուշացնում է՝ Խարկ կղզու վրա հնարավոր հարձակումը կազդի նավթի համաշխարհային գների վրա
2026/03/16/ 14:09 -
2025-ին Երևանի «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի կլինիկա է տեղափոխվել 4140 թափառող շուն
2026/03/16/ 14:03 -
Հորմուզի նեղուցում լարվածությունը հարվածել է միջազգային առևտրային ուղիներին․ Չինաստանի ԱԳՆ
2026/03/16/ 14:01 -
Երևանը 2026-ին կգնի 69 միավոր հատուկ տեխնիկա
2026/03/16/ 13:57 -
Սեմ Ալթմանը ընդունում է, որ արհեստական բանականությունը խախտում է կապիտալիզմի հիմքերը
2026/03/16/ 13:23 -
ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնում փորձաքննությունների արտադրողականությունն աճել է 63,4%-ով
2026/03/16/ 13:17 -
2018-ի համեմատ սպորտի ֆինանսավորումը քառապատկվել է՝ հասնելով ավելի քան 15 մլրդ դրամի
2026/03/16/ 12:59
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին