«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Լուրեր |
IDBank-ը մեկնարկում է սոցիալական աջակցության երկարաժամկետ ծրագիր, որում այս անգամ ներառվել է Արցախից բռնի տեղահանված թվով 42 բազմազավակ ընտանիքներից շուրջ 150 անչափահաս երեխա։
Մինչև տարեվերջ ծրագրի շահառու յուրաքանչյուր երեխայի համար IDBank-ն ամեն ամիս հատկացնելու է 40․000 դրամի չափով idplus նվեր-քարտեր, որոնցով ընտանիքները հնարավորություն կունենան գնումներ կատարել բոլոր այն վաճառակետերում, որտեղ կա Իդրամով վճարման հնարավորություն, իսկ դա ենթադրում է ամբողջ Հայաստանով մեկ շուրջ 21 000 վաճառակետ։
IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը, կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շարքում արցախցիներին ուղղված միջոցառումները, նշում է՝ «Քո կողքին» ծրագիրը նախորդներից առանձնանում է նրանով, որ լինելու է շարունակական ու երկարատև։
«2020թ․ պատերազմից հետո IDBank և Իդրամ ընկերություններն Արցախում ապրող մեր հայրենակիցների կյանքի պայմանների բարելավմանն ու կրթությանն ուղղված մի շարք ծրագրեր են իրականացրել։
Ցավոք, այսօրվա ծանր իրականությունում, երբ Արցախը կորսված է, մենք մեկնարկում ենք «Քո կողքին» ծրագիրը, որն ունի բացառապես սոցիալական ուղղվածություն և միտված է կյանքի բարդ պայմաններում հայտնված մեր հայրենակիցների բազմաթիվ հոգսերի թեկուզ շատ փոքր մասը թեթևացնելուն», - ասում է Տաթևիկ Վարդևանյանը։
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն։ Շահառուների ցանկը ձևավորվել է ըստ մեր ընկերությունների խմբի աշխատակիցների ներկայացրած տվյալների, որոնք մանրամասն ուսումնասիրվելուց հետո հաստատվել ու անցել են ծրագրի վերջնական փուլ։
Մեզ համար կարևոր է այս փուլում ևս, երբ աջակցության հիմնական ծրագրերը ավարտվել են, լինել բռնի տեղահանված մեր հայրենակիցների կողքին», - հավելում է Տաթևիկ Վարդևանյանը։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․