ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովին
Լուրեր |
ԱրարատԲանկը մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության տարածաշրջանային աշխատաժողովին՝ «Մասնավոր հատվածի կարողությունների զարգացում՝ կանանց հզորացման սկզբունքների (WEPs) իրականացման համար» խորագրով:
WEPs-ի գրեթե բոլոր սկզբունքները Բանկի գործունեության մաս են կազմել ծրագրին միանալուց դեռևս տարիներ առաջ։
Աշխատաժողովին, որը համախմբել էր տարածաշրջանի բիզնեսի ներկայացուցիչներին, մասնակցել են Հայաստանի 7 առաջատար ընկերություններ ֆինանսաբանկային, ներդրումային, ծառայությունների մատուցման, մարքեթինգային հետազոտությունների և այլ ոլորտներից։ Միջոցառման նպատակն էր զարգացնել մասնավոր հատվածի ներուժը՝ աշխատավայրում, շուկայում և համայնքում գենդերային հավասարության առաջխաղացմանը նպաստելու համար:
Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը․ ի թիվս այլ սկզբունքների, նա ԱրարատԲանկի օրինակով խոսել է մասնավոր հատվածում ղեկավար պաշտոններում կանանց ներկայացվածության մասին՝ ներկայացնելով նաև վիճակագրական տվյալներ պետական հատվածի վերաբերյալ։
«Ինձ համար պարտավորեցնող էր WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովին Հայաստանն ու ԱրարատԲանկը ներկայացնելը։ 2022թ․-ից ի վեր ԱրարատԲանկը միացել է ՄԱԿ-ի Global Compact պայմանագրին և WEPs կանանց հզորացման սկզբունքներին՝ դառնալով WEPs նախաձեռնությանը միացած այդ տարվա առաջին ֆինանսական հաստատությունը: ԱրարատԲանկում արդեն կիրառվում էին այս ծրագրով սահմանված սկզբունքները, որոնք ուղենիշ են՝ ինչպես հավասարապես վերաբերվել կանանց և տղամարդկանց աշխատավայրում աշխատավարձի, առաջխաղացման և այլ առումներով: Հենց այդ պատճառով որոշում կայացվեց միանալ Կանանց հզորացման ծրագրին և կատարելագործել ներքին գործընթացները»,- նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։
«Կանանց հզորացման սկզբունքները (WEPs) Հայաստանի ձեռնարկությունների համար գործնական և համաշխարհային ճանաչում ունեցող շրջանակ են առաջարկում՝ գենդերային հավասարության առաջխաղացման և ավելի ներառական, կայուն աշխատավայրեր ստեղծելու համար: Այն իրավիճակում, երբ կանանց մասնակցությունը տնտեսական կյանքում դեռևս անհավասար է, WEPs-ը օգնում է լցնել այդ բացը՝ խթանելով առաջնորդության հնարավորությունները, հավասար վարձատրությունը և անվտանգ աշխատանքային միջավայրը:
ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպությունը Հայաստանում ակտիվորեն աջակցում է այս գործընթացներին՝ ներգրավելով մասնավոր հատվածը, քաջալերելով ընկերություններին դառնալ WEPs-ի ստորագրող կողմեր և տեխնիկական ուղեցույց տրամադրելով՝ այս սկզբունքները վերածելու չափելի գործողությունների, որոնք օգուտ են բերում ինչպես կանանց, այնպես էլ ձեռնարկությունների արդյունավետությանը», - նշել է ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Զարուհի Տոնոյանը։
«Մենք մեկնել էինք Թբիլիսի՝ փոխանակվելու կանանց տնտեսական հզորացման արդյունավետ մեխանիզմների կիրառման փորձով, ընդգծելու դրանց արդյունավետությունը բիզնեսի համար և ստեղծելու նոր գործարար կապեր։ Հատկապես կարևոր էր, որ Հայաստանի պատվիրակությունն ի ցույց դրեց բովանդակալից և օրինակելի փորձառություններ, որոնց վառ օրինակն էր ԱրարատԲանկի զեկույցը։
Բանկում գենդերային հավասարությանն ուղղված գործողությունները ներառում են ոչ միայն հավասար և զարգացող միջավայրի ապահովում կազմակերպության ներսում՝ հստակ մշակված ներքին քաղաքականություններով, առողջապահական և սպորտային փաթեթներով, ճկուն աշխատանքային պայմաններով, խնամող կանանց համար կրճատված աշխատանքային օրերով և անձնական ու մասնագիտական զարգացման հստակ ուղիներով, այլև կազմակերպությունից դուրս՝ կանանց ձեռներեցության խթանման ծրագրերով, համայնքային ներգրավվածության նախաձեռնություններով և հանրության հետ շարունակական իրազեկման աշխատանքներով՝ կանանց տնտեսական մասնակցությունը խթանելու նպատակով»,- նշել է ՄԱԿ-ի WEPs խորհրդատու Նաիրա Մարգարյանը։
Աշխատաժողովի ընթացքում հայաստանյան ընկերությունների ներկայացուցիչներն ուսումնասիրեցին միջազգային լավագույն փորձը, մասնակցեցին ոլորտային քննարկումներին և մշակեցին գործողությունների ծրագրեր՝ WEPs սկզբունքների արդյունավետ իրականացման նպատակով: Միջոցառումը նաև հնարավորություն տվեց ստեղծել գործընկերային կապեր տարածաշրջանային գործընկերների հետ և խորացնել համագործակցությունը:
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
*գովազդ
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Որքա՞ն է համալրվել պետբյուջեն. ապօրինի գույքի բռնագանձման արդյունքները
2026/05/06/ 14:41 -
AmCham Armenia․ տարեկան ժողով ու նոր ղեկավար կազմ
2026/05/06/ 14:31 -
Նորվեգիան 302 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային ռшզմական աջակցություն ցուցաբերելու համար
2026/05/06/ 14:25 -
Evocabank-ը և Proparco-AFD-ն ստորագրել են 20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր
2026/05/06/ 13:38 -
Հայաստանը և Ֆրանսիան կխորացնեն համագործակցությունը ԱԹՍ-ների, արհեստական բանականության, քվանտային հաշվարկների և այլ ոլորտներում
2026/05/06/ 12:50 -
Վաշինգտոնը հաստատում է եվրոպական մեքենաների համար 25% մաքսատուրքի որոշումը
2026/05/06/ 12:03 -
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի հերթական խմբաքանակը
2026/05/06/ 12:01 -
ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ (տեսանյութ)
2026/05/06/ 11:57 -
Խոշոր հրդեհ՝ Թեհրանի առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
2026/05/06/ 11:55 -
Թրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասին
2026/05/06/ 10:34
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․