Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը
Լուրեր |
Moody’s Ratings հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի՝ ազգային արժույթով ու արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B1-ից Ba3, որը համարժեք է Հայաստանի սուվերեն վարկանիշին:
Միաժամանակ բարձրացվել են Բանկի վարկունակության բազային գնահատականը (BCA) և ճշգրտված BCA-ն՝ b1-ից ba3, ինչպես նաև Բանկի՝ Կոնտրագենտի երկարաժամկետ ռիսկի վարկանիշը (CRR)՝ Ba3-ից Ba2, և Կոնտրագենտի երկարաժամկետ ռիսկի գնահատականը (CR Assessment)՝ Ba3(cr)-ից Ba2(cr):
Այս մասին Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ասաց.
«Moody’s միջազգային վարկանիշային գործակալության կողմից վարկանիշի բարձրացումը վկայում է Բանկի ակտիվների որակի շարունակական բարելավման, կապիտալի կայուն մակարդակի պահպանման, շահութաբերության ու իրացվելիության բարձր ցուցանիշների մասին։ Այս գնահատականը նաև վկայում է միջազգային կազմակերպությունների և գործընկերների հետ մեր արդյունավետ համագործակցության մասին, ինչի շնորհիվ հետևողականորեն ամրապնդում ենք մեր դիրքերը ֆինանսական շուկայում»:
Moody’s-ի զեկույցի համաձայն` վարկանիշի վերանայման ժամանակ հաշվի է առնվել նաև խնդրահարույց վարկերի տեսակարար կշռի նվազումը; Ըստ գործակալության, կապիտալի համարժեքությունը շարունակում է մնալ Բանկի վարկունակության հիմնական առավելություններից մեկը՝ ապահովելով բուֆեր հնարավոր ռիսկերի դեպքում:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
*գովազդ
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Որքա՞ն է համալրվել պետբյուջեն. ապօրինի գույքի բռնագանձման արդյունքները
2026/05/06/ 14:41 -
AmCham Armenia․ տարեկան ժողով ու նոր ղեկավար կազմ
2026/05/06/ 14:31 -
Նորվեգիան 302 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային ռшզմական աջակցություն ցուցաբերելու համար
2026/05/06/ 14:25 -
Evocabank-ը և Proparco-AFD-ն ստորագրել են 20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր
2026/05/06/ 13:38 -
Հայաստանը և Ֆրանսիան կխորացնեն համագործակցությունը ԱԹՍ-ների, արհեստական բանականության, քվանտային հաշվարկների և այլ ոլորտներում
2026/05/06/ 12:50 -
Վաշինգտոնը հաստատում է եվրոպական մեքենաների համար 25% մաքսատուրքի որոշումը
2026/05/06/ 12:03 -
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի հերթական խմբաքանակը
2026/05/06/ 12:01 -
ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ (տեսանյութ)
2026/05/06/ 11:57 -
Խոշոր հրդեհ՝ Թեհրանի առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
2026/05/06/ 11:55 -
Թրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասին
2026/05/06/ 10:34
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․