Երևանում Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման աշխատանքներն ավարտական փուլում են, արձանը Գյումրիում արդեն ձուլել են, այս շաբաթ պատրաստ կլինի։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն հովհաննիսյանը։ Արձանը տեղադրվելու է մեծն շանսոնյեի անվան հրապարակում, պաշտոնական բացման արարողությունը նախատեսված է հուլիսի 18-ին՝ ժամը 11-ին: