ԱրարատԲանկի հովանավորությամբ կայացավ «Արցախ» նվագախմբի առաջին մեծ համերգը
Լուրեր |
Մայիսի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ աննախադեպ մշակութային իրադարձություն՝ «Արցախ» կամերային նվագախմբի առաջին մեծ ելույթը։ Դահլիճը լեփ-լեցուն էր․ հայտնի հյուրեր, համերգասրահի միջանցքում իրարանցում և զրույցներ երաժշտությունից։
«Արցախ» կամերային նվագախումբ անունն ինքնին արդեն իսկ տարողունակ հնչողություն ունի և սա զուտ բառակապակցություն չէ։ Պետք է արձանագրենք, որ ի պատիվ Արցախի և Արցախի կառավարության, 2004թ․-ին նվագախումբը ստեղծվել է արցախահայ ունկնդիրների համար։ Այսօր մենք բոլորս հավաքվել ենք՝ մեկս մյուսին դրական լիցքեր փոխանցելու համար և նպաստելու, որպեսզի Արցախի կամերային նվագախումբն ավելի մեծ բեմերում հանդես գա»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։
«Մեզ հետ նույն բեմում է համաշխարհային արտիստ Սերգեյ Խաչատրյանը։ Սա առաջին հերթին կարևոր է մեզ համար, մեր նվագախմբի համար։ Նման սոլիստի հետ ելույթ ունենալն արդեն մեծ չափանիշ է, իսկ որոշակի բարձունքի հասնելուց հետո պետք է միայն վեր ձգտել։ Մեզ համար շատ կարևոր է, երբ ֆինանսական կառույցը՝ ԱրարատԲանկը, գնահատում է դասական երաժշտությունը և աջակցում նրա զարգացմանը մեր երկրում»,- նշել է «Արցախ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Նարեկ Հախնազարյանը:
https://youtu.be/-wdTnh7mVJQ
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն