Աջակցության նոր հնարավորություն շրջանառության հարկ վճարող առևտրականների համար. ՊԵԿ
Լուրեր |
Շրջանառության հարկի դաշտում գործող առք ու վաճառք իրականացնող տնտեսվարողները կկարողանան աջակցության ծրագրից օգտվել
Այս տարվա 1-ին և 2-րդ եռամսյակների համար շրջանառության հարկի դաշտում գործող առք ու վաճառք իրականացնող տնտեսվարողները Կառավարության որոշմամբ աջակցություն կստանան՝ վճարված շրջանառության հարկի և նույն ժամանակաշրջանում առևտրական գործունեությունից ստացված եկամտի 5%-ի տարբերության չափով։
Բացի այդ, որպես լրացուցիչ աջակցություն, շրջանառության հարկի դաշտում գործող առք ու վաճառք իրականացնող տնտեսվարողները կստանան նաև վճարված շրջանառության հարկի և իրացման շրջանառության 1.5%-ի տարբերության չափով գումար, եթե նախորդ տարվանից ունեն հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար աջակցության գումարը չի կարող գերազանցել չնվազեցված և փոխանցված գումարի 1.375-ապատիկը)։
Աջակցությունից օգտվելու համար տնտեսվարողները հարկային մարմին պետք է ներկայացնեն էլեկտրոնային դիմում․1-ին եռամսյակի համար՝ մինչև մայիսի 10-ը ներառյալ, իսկ 2-րդ եռամսյակի համար՝ մինչև օգոստոսի 1-ը ներառյալ։ Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ։
Տնտեսվարողները կկարողանան օգտվել աջակցության ծրագրից, եթե 2024 թվականին իրականացրել են առևտրական գործունեություն, նույն տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, ինչպես նաև 2025թ․ 1-ին և 2-րդ եռամսյակների համար եղել են շրջանառության հարկ վճարող և վճարել համապատասխան եռամսյակների շրջանառության հարկը։ Բացի այդ, տվյալ եռամսյակում շրջանառության հարկի գումարը պետք է գերազանցի առևտրային շրջանառության 5%-ը կամ մինչև 2025թ․-ի հունվարի 1-ը կատարված ծախսերի մասով տնտեսվարողները պետք է ունենան չնվազեցված ու փոխանցված գումար։
Մանրամասները՝ տեսանյութում:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն