Ներդրումային ոլորտն այսօր 06.06.2024
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Չորեքշաբթի ամերիկյան ինդեքսները դրական են փակվել՝ Dow Jones Industrial Average-ն աճել է 0,25%-ով հասնելով 38807,33 կետի։ S&P 500-ն ավելացել է 1,20%-ով հասնելով 5354,03 կետի։ Հինգշաբթի S&P 500 ինդեքսի ֆյուչերսները զրոյական են։
Ճապոնական Nikkei 225-ը նվազել է 0,49%-ով հասնելով 38768 կետի, կորեական KOSPI-ն ավելանում է 1,03%-ով հասնելով 2689,57 կետի, չինական Shanghai Composite կրճատվել է 0,33%-ով հասնելով 3055,01 կետի։
Մակրոէկոնոմիկա
1․ ԱՄՆ-ում S&P Global-ի ծառայությունների ոլորտում ակտիվության ինդեքսը մայիսի վերջին աճել է 6,2%-ով Ա/Ա հասնելով 54,5 կետի։
2․ Կանադայի բանկը, հավանաբար, սկսել է տոկոսադրույքների կրճատման ցիկլը՝ վերջին 4 տարվա ընթացքում առաջին անգամ նվազեցնելով 25 բազային կետով՝ տարեկան կտրվածքով 4,75%:
Հանքարդյունաբերական շուկաներ
Այսօր ոսկու գինը բարձրանում է, մեկ ունիցայի դիմաց վաճառվելով $2367,50: Չորեքշաբթի նավթային գնանշումները աճել են։ Այժմ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց գտնվում է $78,5-ից բարձր, WTI-ի գինը մեկ բարելի դիմաց $74,5։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ Լրատվամիջոցների տեղեկատվությունների համաձայն, Airbus եվրոպական կորպորցիան բանակցություններ է վարում չինական խոշոր ավիաընկերությունների հետ՝ նրանց, ավելի քան 100 լայնաֆյուզելյաժ A33neo ինքանթիռների վաճառքի մասին։ Գործարքի պայմանները դեռ քննարկվում են, իսկ առաքման ժամկետները որոշված չեն։
2․ Իսպանական Inditex ընկերությունը (խոշոր խանութների ցանցի սեփականատեր) հրապարակել է 2024 թվականի առաջին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը։ Զուտ վաճառքների ծավալը ավելացել է մինչև €8,15 մլրդ (+7,1% Տ/Տ)։ EBITDA-ի ցուցանիշը գերազանցել է €2,3 մլրդ-ը (+8% Տ/Տ)։ Զուտ շահույթը մոտեցել է €1,3 մլրդ-ի (+11% Տ/Տ)։ Խանութների քանակը կրճատվել է 2%-ով Տ/Տ և կազմել 5698:
3. Ամերիկյան սննդամթերքներ արտադրող Campbell Soup Co.-ի 2024 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի (ավարտվել է ապրիլի 28-ին) զուտ շահույթը նվազել է 16,9%-ով Տ/Տ։ Ընկերության ցուցանիշը հաշվետու եռամսյակում կազմել է $133 մլն։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում
2026/03/16/ 14:40 -
Կոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձը
2026/03/16/ 14:31 -
Երեխայի սպանության փորձ կատարելու դեպքով ձերբակալվել է խորթ մայրը
2026/03/16/ 14:11 -
Իրանը նախազգուշացնում է՝ Խարկ կղզու վրա հնարավոր հարձակումը կազդի նավթի համաշխարհային գների վրա
2026/03/16/ 14:09 -
2025-ին Երևանի «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի կլինիկա է տեղափոխվել 4140 թափառող շուն
2026/03/16/ 14:03 -
Հորմուզի նեղուցում լարվածությունը հարվածել է միջազգային առևտրային ուղիներին․ Չինաստանի ԱԳՆ
2026/03/16/ 14:01 -
Երևանը 2026-ին կգնի 69 միավոր հատուկ տեխնիկա
2026/03/16/ 13:57 -
Սեմ Ալթմանը ընդունում է, որ արհեստական բանականությունը խախտում է կապիտալիզմի հիմքերը
2026/03/16/ 13:23 -
ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնում փորձաքննությունների արտադրողականությունն աճել է 63,4%-ով
2026/03/16/ 13:17 -
2018-ի համեմատ սպորտի ֆինանսավորումը քառապատկվել է՝ հասնելով ավելի քան 15 մլրդ դրամի
2026/03/16/ 12:59
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին