Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը
Լուրեր |
Հիսունից ավելի կիբեռանտվանգության մասնագետի մասնակցությամբ Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը։ Մրցույթի նպատակը պետական հատվածի թվային համակարգի և acba digital-ի խոցելիությունների հայտնաբերումն ու կիբեռ և ֆինանսական հանցագործությունների կանխումն է։
«Մեր հաքերները փորձում են գտնել թերություններ մեր acba digital հավելվածում։ Նրանք պետք է գտնեն այն խոցելիությունները, որը մենք մինչ այս պահը չենք բացահայտել. դա միայն կբարելավի մեր համակարգի անվտանգությունը»,- նշել է Ակբա բանկի տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Վաղարշակ Իսկանդարյանը։
«Մինչև մրցույթը սկսելը, մենք սահմանել ենք «չի կարելիներ», որոնցով պետք է առաջնորդվեն մասնակիցները: Նպատակն այն է, որ այն խոցելիությունները, որոնք 24/7 փնտրում են թե՛ թուրքական, թե՛ ադրբեջանական հաքերները, թե՛ պարզապես տարբեր վարձկաններ, գտնենք և շտկենք դրանք։ Մասնակիցների համար սա նաև գումար աշխատելու ու փորձը բարելավելու միջոց է»,- նշել է Bug Bounty մրցույթի կիբեռանվտանգության մրցավար Ռուբեն Մուրադյանը։
Մրցույթի ավարտին մասնակիցները acba digital համակարգում չեն գտել խոցելիություններ, որոնք կարող են վտանգել հաճախորդների տվյալները։ Bug Bounty մրցույթի ընթացքում խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են։
https://youtu.be/Bd58d0468p0
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/10 22:00
Մարտի 10-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/10 19:19
Մարտի 10-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 10-ի բիզնես լուրերը
2026/03/10/ 22:00 -
Մարտի 10-ի կարևոր լուրերը
2026/03/10/ 19:19 -
Հեռախոսային խարդախության նոր ալիք Հայաստանում․ ինչպես պաշտպանվել
2026/03/10/ 18:07 -
Հայաստանում կմեկնարկի կենսաչափական նոր համակարգի ներդրումը․ գրասենյակների թիվը կհասնի 23-ի
2026/03/10/ 17:29 -
Վարձակալության համար վճարված հարկերը կտրուկ աճել են․ թվային տվյալներ
2026/03/10/ 16:08 -
Պատերազմի նոր թիրախը՝ տվյալների կենտրոնները
2026/03/10/ 16:00 -
Եգիպտոսը մինչև 30%-ով բարձրացրել է վառելիքի գները
2026/03/10/ 15:53 -
Մեկ զանգ, արագ արձագանք․ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը գործում է բնականոն
2026/03/10/ 15:38 -
Թուրքիան Իրանին հայտնել է Թուրքիայի օդային տարածքի խախտման անթույլատրելիության մասին
2026/03/10/ 15:06 -
IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին
2026/03/10/ 14:38
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 10, 2026 Թ․
30 տարի հայկական երազանքի ճանապարհով․ Ինեկոբանկը նշում է հոբելյանական տարեդարձը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 8, 2026 Թ.