2024-ի հունվար-ապրիլին Հայաստանում սպառողական գների ինդեքսը նվազել է 1.1%-ով
Լուրեր |
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին՝ 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն նվազել է 1.1%-ով, իսկ 2023թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 0.8%։
Մասնավորապես`
Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ նվազել են 5.8%-ով։
Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2023թ.-ի հունվարի-ապրիլի համեմատ աճել են 7.3%-ով։
Հագուստի և կոշիկի գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 1.0%-ով։
Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 0.4%-ով։
Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 0.0%-ով։
Առողջապահության գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 0.2%-ով։
Տրանսպորտի գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 9.3%-ով։
Կապի ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ նվազել են 0.3%-ով։
Հանգստի և մշակութային գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 0.3%-ով։
Կրթության գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 4.8%-ով։
Ռեստորանների և հյուրանոցների գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 3.7%-ով։
Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ նվազել են 0.3%-ով։
Սննդամթերքի գներ: 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.5% գնանկում, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ 1.4% գնաճ: Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2024թ. ապրիլին մարտի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.5-2.6%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.1%-ով:
2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հնդկաձավարի՝ 18.9%, ոլոռի՝ 11.4%, մակարոնեղենի՝ 11.0%, ոսպի՝ 4.3%, լոբու՝ 2.5%, բրնձի՝ 1.5% գնանկում, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ համապատասխանաբար 0.7%, 0.2%, 0.3%, 4.0%, 0.3%, 0.1% գնաճ:
«Իշխան» ձկնատեսակի գինը 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ նվազել է 7.5%-ով, թեյինը՝ 1.1%-ով, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ արձանագրվել է համապատասխանաբար 0.2% և 0.1% գնաճ: 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ գառան մսի գինն աճել է 0.8%-ով, սուրճինը՝ 3.3%-ով, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ համապատասխանաբար 0.6% և 1.4%-ով:
Ալկոհոլային խմիչքի գները 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ աճել են 6.9%-ով, ծխախոտային արտադրատեսակներինը՝ 7.6%-ով, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ համապատասխանաբար 0.2% և 0.6%-ով: 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ շոկոլադի գինը նվազել է 4.6%-ով, կակաոյինը՝ 3.8%- ով, իսկ 2024թ. մարտի համեմատ գրանցվել է համապատասխանաբար 0.4% և 0.9% գնաճ:
Միաժամանակ, 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է ալյուրի՝ 11.8%, հաճարի՝ 7.9%, ձավարի՝ 7.4%, բլղուրի՝ 6.1%, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ համապատասխանաբար 0.4%, 1.3%, 0.7%, 1.7% գնանկում: Մարգարինի գինը 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ նվազել է 21.9%-ով, պանրինը՝ 8.2%-ով, կարագինը՝ 8.1%-ով, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ համապատասխանաբար 1.7%, 1.1%, 1.1%- ով: 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ թռչնամսի գինը նվազել է 4.4%-ով, տավարի մսինը՝ 2.5%-ով, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ համապատասխանաբար 0.8% և 1.0%-ով:
Ձվի գինը 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ աճել է 2.8%-ով, իսկ 2024թ. մարտի համեմատ գրանցվել է 2.2% գնանկում: 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ թարմ կաթի գինն աճել է 0.7%-ով, խոզի մսինը՝ 0.8%- ով, իսկ 2024թ. մարտի համեմատ գրանցվել է համապատասխանաբար 0.6% և 1.0% գնանկում: Արևածաղկի բուսական յուղի գինը 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ նվազել է 20.8%- ով, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ 1.8%-ով:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 3.2% գնանկում, իսկ 2024թ. մարտի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ:
Բանջարեղենի ապրանքախմբում 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է 8.2% գնանկում, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ 9.2% գնաճ:
2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 5.0% գնանկում, իսկ 2024թ. մարտի համեմատ` 3.8% գնաճ:
2024թ. ապրիլին մարտի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնաճը կազմել է 7.12%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.04% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.65 տոկոսային կետով:
Ոչ պարենային ապրանքների գներ: 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 0.5%-ով, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ 0.3 %-ով:
Հանրապետության դիտարկվող 6 բնակավայրերում 2024թ. ապրիլին մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.6-0.1%-ով, մեկում գրանցվել է 0.2% գնաճ, իսկ 4-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.4%-ով: 2024թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի՝ 0.1% գնաճ և դիզելային վառելիքի՝ 0.1% գնանկում: 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 38.0% և դիզելային վառելիքի՝ 4.9% գնաճ, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 6.5% և 4.4%-ով:
2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) 23.4%, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ 8.6% գնանկում:
Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ սակագներն աճել են 2.8%-ով, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ 0.2%- ով։
Հանրապետության դիտարկվող 9 բնակավայրերում 2024թ. ապրիլին մարտի համեմատ բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.1-1.5%-ով, մեկում արձանագրվել է 0.1% նվազում, իսկ մեկում սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.1%-ով:
Արտարժույթի շուկա: 2024թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 0.6% գնաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ 2.4% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է): 2024թ. ապրիլին 2023թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է սպառողական գների 0.8% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.3% նվազում:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 0.9% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.7% նվազում: 2024թ. ապրիլին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 391.0 դրամ, ինչը 0.8%-ով գերազանցել է 2023թ. ապրիլի համապատասխան ցուցանիշը (387.7 դրամ): Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 15-ի կարևոր լուրերը
2026/03/15/ 22:00 -
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին