Հունիսի 6-ի բիզնես լուրերը
Լուրեր |
ՀՀ-ում վարկ ստացած ռեզիդենտ ֆիզիկական անձանց թիվը հասել է 894,430-ի
2025 թ. ապրիլի վերջի դրությամբ ՀՀ բանկերից և վարկային կազմակերպություններից վարկ ստացած ռեզիդենտ ֆիզիկական անձանց թիվը կազմել է 894,430։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ նրանցից 51%-ը կանայք են, իսկ 49%-ը՝ տղամարդիկ։
ԱԶԲ-ն 236 մլն եվրոյով կմասնակցի Սիսիան-Քաջարան ճանապարհի շինարարությանը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Արկադի Չերչինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի առաքելությանը։ Քննարկվել են Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման նախապատրաստական աշխատանքները։ Նախատեսվում է կառուցել մոտ 27 կմ ճանապարհ՝ թունելներով և կամուրջներով։ ԱԶԲ-ն ծրագրի համաֆինանսավորմանը կներդնի 236 մլն եվրո։
ԵՊՀ-ն և ԶՊՄԿ հիմնադրամը ընդլայնում են համագործակցությունը
Երևանի պետական համալսարանն ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը նոր համագործակցության հուշագիր են ստորագրել։ Այն նախատեսում է ուսանողների պրակտիկաներ ԶՊՄԿ-ում, մասնագետների փոխանակում և ԶՊՄԿ մասնագետների ներգրավում համալսարանական դասընթացներում։
Բրյուսելում դեսպանատան համար կձեռքբերվի 4.3 մլն եվրոյին համարժեք շինություն
Հայաստանի կառավարությունը նոր շինություն կգնի Բրյուսելում՝ դեսպանության համար։ Ըստ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանի՝ դրա արժեքը կկազմի 4.3 մլն եվրոյին համարժեք գումար։
Amazon-ը մշակում է մարդանման առաքիչ ռոբոտների ծրագիր
Amazon-ը ԱՄՆ-ում կառուցում է ռոբոտների փորձարկման այգի և մշակում է արհեստական բանականությամբ աշխատող մարդանման առաքիչ ռոբոտներ։ Սարքավորումը տրամադրում են այլ ընկերություններ, իսկ ծրագրային ապահովումը մշակվում է ներսում։
ԵՄ-ն 335 մլրդ եվրո կուղղի վերազինման նպատակով՝ COVID-19 հիմնադրամից
Եվրամիության երկրներին թույլատրվել է օգտագործել COVID-19 վերականգնման հիմնադրամի միջոցներից 335 մլրդ եվրո՝ պաշտպանության և վերազինման ծախսերի համար։ Ծրագրի վերջնաժամկետը սահմանվել է 2026-ի օգոստոսը։
Հայաստանը 2024-ին ԵԱՏՄ-ից ստացել է շուրջ 198 մլն դոլարի մաքսատուրք
2024-ին Հայաստանը ստացել է 76.1 մլրդ դրամ (մոտ 198 մլն դոլար) մաքսատուրք՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր բյուջեից։ Ֆինանսների նախարարությունն ակտիվ է եղել ԵԱՏՄ շրջանակներում թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման և պետական գնումների միասնականության ուղղությամբ։
Ռուսաստանը կթողնի 8 մլրդ դոլար Իրանի գազային ծրագրերում
Ռուսաստանը նախատեսում է 8 մլրդ դոլարի ներդրում կատարել Իրանի գազային նախագծերում։ Ինչպես նշել է Իրանի դեսպանը Մոսկվայում՝ գումարի մի մասն արդեն պայմանագրով ամրագրված է, մյուս մասն՝ համաձայնեցման փուլում։
Մեծ Բրիտանիայի ավտոարդյունաբերությունը ապրիլին անկում է գրանցել
Ապրիլին Մեծ Բրիտանիայում ավտոմեքենաների արտադրությունը կրճատվել է 15.8%-ով՝ հասնելով 59,203 միավորի։ Ըստ փորձագետների՝ անկման պատճառը ԱՄՆ-ի հնարավոր մաքսային սահմանափակումների շուրջ անորոշությունն է։ Սա ամենացածր ապրիլյան ցուցանիշն է 1952-ից ի վեր, եթե չհաշվենք 2020-ի կարանտինի ամիսները։
Մանրամասները՝ տեսանյութում:
https://youtu.be/SG2SV_Y7uKo Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12 -
Եվրոպական ներդրումային բանկը ընդլայնում է ներկայությունը Հայաստանում
2026/05/06/ 17:10
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․