1. AMX-ը հաջողությամբ հյուրընկալեց տարածաշրջանային կապիտալի շուկաների ամենամեծ միջոցառումներից մեկը ConFEAS 2025-ը Երևանում
ConFEAS 2025 համաժողովը Երևանում․ Հայաստանի միացումը Tabadul հարթակին
2025թ. մայիսի 30-31-ին Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան (AMX) Եվրո-Ասիական կապիտալի շուկաների միության (FEAS) հետ համատեղ Երևանում անցկացրել են ConFEAS 2025 համաժողովը։
Միջոցառումը համախմբել է ավելի քան 200 մասնագետների՝ բորսաներից, դեպոզիտարիաներից, բանկերից, ներդրումային և միջազգային ֆինանսական կազմակերպություններից։
Հանդիսավոր բացման ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է կապիտալի շուկաների զարգացումն ու միջազգային համագործակցությունը։
Համաժողովի շրջանակում Հայաստանի ֆոնդային բորսան միացել է Tabadul տարածաշրջանային թվային բորսայական հարթակին՝ ընդլայնելով կապը միջազգային ներդրողների ցանցի հետ։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ2. AMX-ը ներդրել է Հեռավար մասնակցության մոդելը
Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան (AMX) ներդրել են Հեռավար մասնակցության (Remote Membership) մոդելը, որն ուղղված է ապահովելու օտարերկրյա ներդրողների հասանելիությունը Հայաստանի ֆոնդային բորսային։ Շուկայի հեռավար մասնակցի կարգավիճակը թույլ է տալիս օտարերկրյա բրոքերներին մասնակցել պետական պարտատոմսերի և արտարժույթի առևտրին՝ առանց Հայաստանում ռեզիդենտ ընկերության գրանցման։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ3. Տեղի են ունեցել պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Մայիսի 13-ին Հայաստանի ֆոնդային բորսայում պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի արդյունքում տեղաբաշխվել են ընդհանուր 30 միլիարդ դրամ ծավալով պետական պարտատոմսեր։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ4. Մայիս ամսվա ամփոփում
Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2025 թ.-ի մայիս ամսվա տվյալները։ Ամսվա ընթացքում շարունակվել է մի շարք հարթակներում ակտիվությունը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Նոր ներդրումային հնարավորություններ1. Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայում
«Արինտերլև» ՓԲԸ-ն («Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն) պատմական քայլ կատարեց՝ դառնալով Հայաստանի առողջապահական ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։2025 թվականի մայիսի 20-ին ավանդական բորսայական զանգի հնչեցման արարողության ընթացքում ստորագրվեց ցուցակման պաշտոնական որոշումը, որով ազդարարվեց ընկերության մուտքը կապիտալի շուկա:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
