Հոլիվուդը տագնապի մեջ է. Թրամփի նոր պլանը կարող է քանդել ամբողջ կինոարդյունաբերությունը
Լուրեր |
Նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ ԱՄՆ-ից դուրս արտադրված բոլոր ֆիլմերի նկատմամբ 100% մաքսատուրք սահմանելու մասին, մեծ իրարանցում է առաջացրել Հոլիվուդում՝ ստեղծելով լուրջ մտահոգություններ կինոարդյունաբերության ապագայի վերաբերյալ։
Ինչո՞ւ է Թրամփը նման առաջարկ արել
Արտադրությունը դուրս բերելը՝ հատկապես դեպի երկրներ, որտեղ ծախսերն էականորեն ցածր են, վաղուց արդեն սուր խնդիր է դարձել Հոլիվուդի համար։ Թրամփը, հնարավոր է, փորձել է «անդրսահմանային արտադրության» հարցը լուծել՝ վերադարձրելով աշխատատեղերը ԱՄՆ-ին և ամրապնդելով ազգային արտադրությունը։ Սակայն նման սակագնի կիրառումն առաջ է բերում մի շարք խնդիրներ՝ իրավականից մինչև տնտեսական։
Իրավական և լոգիստիկ խոչընդոտներ
Թեև նախագահը կարող է որոշ նախաձեռնություններ առաջ տանել, նրա իրավասությունները մաքսատուրքերի նման սահմանման հարցում սահմանափակված են։ Բացի այդ, ֆիլմերը հաճախ դիտարկվում են որպես ծառայություն կամ մտավոր սեփականություն, այլ ոչ թե ապրանք՝ որը սովորաբար ենթարկվում է մաքսային սահմանափակումների։ Սա իրավաբանորեն խնդիրներ կարող է առաջացնել՝ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մակարդակում։
Արդյունաբերության արձագանքը
Հոլիվուդի խոշոր ստուդիաներն ու հոսքային հարթակները միանգամից արձագանքեցին Թրամփի առաջարկին։ Ոլորտի ներկայացուցիչները նշեցին, որ նման քայլը ոչ միայն անիրագործելի է, այլև կարող է ապակայունացնել արդեն իսկ զգայուն ոլորտը՝ ստեղծելով նոր ֆինանսական ճնշումներ արտադրողների վրա։ Այդ հայտարարության ֆոնին նույնիսկ Netflix-ի և այլ զվարճանքի հսկաների բաժնետոմսերի գինը նվազեց, ինչը վկայում է ներդրողների մտահոգությունների մասին։
Ինչու են ֆիլմերը հաճախ արտադրվում արտասահմանում
Արտասահմանյան նկարահանումները շատ դեպքերում շատ ավելի շահավետ են. աշխատուժի ցածր գին, հարկային արտոնություններ և տեխնիկական ծախսերի իջեցում։ Այս ամենը նպաստում է նրան, որ նույնիսկ ամերիկյան դերասաններն ու ռեժիսորները հաճախ նկարահանումներն իրականացնում են ԱՄՆ սահմաններից դուրս։
Քաղաքական ենթատեքստ և «Հոլիվուդը կրկին մեծ դարձնելու» փորձ
Թրամփի քաղաքական օրակարգում Հոլիվուդը կարևոր դեր ունի։ Նրա նախընտրական թիմը կրկին բարձրացնում է «ամերիկյան արտադրության վերակենդանացման» թեման, իսկ վերջին հանդիպումները՝ Ջոն Վոյթի և այլ դերասանների հետ, հուշում են, որ մշակվում են նաև խթանիչ մոտեցումներ՝ օրինակ հարկային արտոնություններ՝ խոշոր սակագների փոխարեն։
Ի՞նչ է սպասվում առաջիկայում
Չնայած այս պահին մաքսատուրքի առաջարկը դեռևս նախագծային մակարդակում է, այն արդեն զգալի ազդեցություն է թողել շուկայում։ Սպիտակ տունը նշում է, որ «ուսումնասիրում են բոլոր տարբերակները», իսկ Թրամփը նախատեսում է հանդիպել Հոլիվուդի ղեկավարների հետ՝ որոշում կայացնելուց առաջ։
***
Թրամփի առաջարկը մի կողմից ներկայացնում է ազգային արտադրության խթանման փորձ, սակայն մյուս կողմից՝ կարող է սպառնալ Հոլիվուդի գլոբալ աշխատանքային մոդելին։ Թե արդյոք սա իրականում կվերածվի քաղաքական նախաձեռնության՝ կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ իրավական ձևակերպումներից, միջազգային արձագանքներից և ներհոլիվուդյան ուժային կենտրոնների դիրքորոշումներից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17 -
Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
2026/03/13/ 16:08
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին