2024-ի ֆինանսական շուկաների հիմնական իրադարձությունների ամփոփում՝ 2025-ին ընդառաջ
Լուրեր |
2025-ի ֆինանսական լուրերին ընդառաջ ամփոփելով 2024թ.-ը` ֆինանսական շուկաների տեսանկյունից կարևոր իրադարձությունների մասին համառոտ
1. 2024թ.-ին գնաճը համաշխարհային մասշտաբով շարունակում էր խնդիր մնալ՝ հանգեցնելով դրամավարկային քաղաքականությունների զգուշավոր փոփոխությունների։ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը տարվա ընթացքում 3 անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 4.25-4.50%: Եվրոպական կենտրոնական բանկը 2024թ.-ին տոկոսադրույքների 4 կրճատում է կատարել՝ սահմանելով 3%։ Սրան ի հակառակ ՌԴ կենտրոնական բանկը տարվա ընթացքում 4 անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 21%:
2. ԱՄՆ ֆոնդային ինդեքսները տարին ավարտեցին ռեկորդային բարձր մակարդակներում. Nasdaq Composite-ը գրանցեց 30% աճ, S&P 500-ը՝ 24%-ից ավել, իսկ Dow Jones-ը՝ 13% աճ, ինչը պայմանավորված էր արհեստական բանականության ոլորտում գրանցվող հաջողություններով և Դոնալդ Թրամփի վերընտրմամբ։ «Հրաշալի Յոթնյակի» տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի աճը շուկայի վերելքի հիմնական շարժիչ ուժն էին։ Տարվա ընթացքում Nvidia-ի բաժնետոմսերն աճել են 175%-ով, Alphabet-ի, Amazon-ի, Tesla-ի և Meta-ի բաժնետոմսերը գրանցել են 30% աճ։
S&P 500-ի 10 խոշորագույն ընկերությունները ներկայումս կազմում են ինդեքսի շուկայական կապիտալիզացիայի գրեթե 40%-ը, ինչը վերջին 30 տարիների ամենաբարձր ցուցանիշն է։
3. Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող աշխարհաքաղաքական լարվածությունները հանգեցրին նավթի և գազի գների տատանումների։ Չնայած նավթի բարձր գներին՝ գլոբալ ներդրումները վերականգնվող էներգիայի ոլորտում հասան ռեկորդային 500 միլիարդ դոլարի։
4. Արհեստական բանականությունը դարձավ տնտեսության գլխավոր շարժիչ ուժերից մեկը՝ արտադրությունից մինչև ֆինանսական ծառայություններ։
McKinsey Global Institute-ի տվյալներով, 2024 թվականին ԱԲ-ի կիրառումը մոտ 1.2 տրիլիոն դոլար ներդրում ունեցավ համաշխարհային ՀՆԱ-ում։
5. ՀՀ Կենտրոնական բանկը տարվա ընթացքում 8 անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը․ տարեսկզբին այն կազմում էր 9.25%, իսկ արդեն տարեվերջին՝ 7%: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասությո՞ւն, թե՝ համադրություն
2026/05/07/ 14:09 -
Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող․ վարչապետ
2026/05/07/ 14:07 -
Մայիսի 9-ին չեմ մեկնի Ռուսաստան. վարչապետ
2026/05/07/ 14:02 -
Արարատ Միրզոյանը պարգևատրվել է Պատվո լեգեոնի Մեծ սպայի շքանշանով
2026/05/07/ 13:38 -
Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից
2026/05/07/ 12:20 -
Պենտագոնը 500 մլն դոլար է ներդնում AI-ի մեջ. Scale AI-ն կդառնա ԱՄՆ ռազմական տվյալների գլխավոր մշակողը
2026/05/07/ 12:18 -
Կառավարությունը 684 մլն դրամ է հատկացրել «Concours Mondial de Bruxelles – 2026»-ի համար
2026/05/07/ 12:00 -
Հայաստանում խստացվել են ռազմական արտադրանքի շրջանառության ոլորտի պահանջները
2026/05/07/ 11:57 -
ՆԳՆ-ում ամփոփել են 2026 թ․ առաջին եռամսյակի վերահսկողության արդյունքները
2026/05/07/ 11:29 -
19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ
2026/05/07/ 10:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն