Ովքեր կարող են օգտվել պետության աջակցությունից անհուսալի վարկերի մարման համար. հաճախ տրվող հարցեր
Լուրեր |
Պետության կողմից իրականացվող անհուսալի վարկերի աջակցության ծրագիրը նպատակ ունի աջակցել այն քաղաքացիներին, ովքեր երկար ժամանակ չեն կարողացել մարել իրենց վարկերը և այժմ հայտնվել են ֆինանսական ծանր վիճակում։ Սակայն ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է համապատասխանել մի շարք պայմանների։
Ստորև ներկայացնում ենք ամենահաճախ տրվող հարցերը և դրանց պատասխանները։
1. Կարո՞ղ եմ օգտվել ծրագրից, եթե չեմ աշխատում։
Ո՛չ, աջակցության ծրագրի հիմնական նպատակը քաղաքացիներին աշխատանքի և զբաղվածության ուղղորդելն է։ Եթե ցանկանում եք ընդգրկվել ծրագրում, ապա պետք է ունենալ աշխատանք։2. Եթե ունեմ մի քանի վարկ, որոնց հանրագումարը գերազանցում է 1 մլն դրամ, կարո՞ղ եմ ստանալ աջակցություն միայն մեկ վարկի համար։
Ո՛չ, ծրագրից կարող են օգտվել միայն այն անձինք, որոնց բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը 1 մլն դրամից քիչ է և վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։3. Եթե առաջիկայում անցնում եմ աշխատանքի, կարո՞ղ եմ դիմել։
Այո՛, աշխատանքի անցնելուց հետո կարող եք դիմել ծրագրում ընդգրկվելու համար։ Աշխատանք գտնելու համար կարող եք օգտվել նաև e-work.am հարթակից։4. Եթե վճարեմ մի մասը և հասցնեմ 1 մլն դրամի սահմանաչափին, կարո՞ղ եմ դիմել։
Այո՛, եթե բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը ձեր վճարումից հետո չի գերազանցում 1 մլն դրամը, ապա կարող եք դառնալ ծրագրի շահառու։5. Եթե զինվորական եմ, կարո՞ղ եմ օգտվել ծրագրից։
Ուժային կառույցներում ծառայողների համար անհրաժեշտ են լրացուցիչ լուծումներ, որոնք կներառվեն առաջիկա բարեփոխումների շրջանակում։6. Կարո՞ղ եմ օգտվել ծրագրից, եթե վարկը վերցրել եմ չլիցենզավորված կազմակերպությունից։
Ո՛չ, ծրագրից կարող են օգտվել միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկ ունեցող քաղաքացիները։7. Որքա՞ն աջակցություն կտրամադրվի պետության կողմից։
Աջակցությունն արտահայտվելու է աշխատավարձից եկամտային հարկի չափով, որը կուղղվի անհուսալի վարկերի մարմանը։ Առավելագույնը 24 ամիս պետությունն ուղղակիորեն կօգնի փակել պարտավորությունը։ Ավելին, ծրագրի շրջանակում վարկի սպասարկման համար աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը կնվազի 50%-ից մինչև 20%։8. Ինչպե՞ս դիմել աջակցության ծրագրին։
Դիմումները ընդունվում են e-social.am հարթակում։ Անհրաժեշտ է մուտք գործել կայք, ապա լրացնել պահանջվող տվյալները «Կյանքի դժվարին իրավիճակ» բաժնի «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտում։ Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար:Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 22:00
Մարտի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի կարևոր լուրերը
2026/03/16/ 22:00 -
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․