Binance-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Թենգը մեկնաբանությունը բիթքոյնի $100,000-ին հասնելու վերաբերյալ
Լուրեր |
2009 թ.-ին բիթքոյնի առաջին բլոկի արդյունահանումից գրեթե 16 տարի անց դրա արժեքը հասել է $100,000-ի մեկ մետաղադրամի համար, ինչի արդյունքում այս ակտիվի ընդհանուր շուկայական կապիտալիզացիան կազմել է $2.1 տրիլիոն։
Այսպիսով, Բիթքոյնը ընդգրկվել է 7 ակտիվների կամ ընկերությունների ցուցակում, որոնց շուկայական արժեքը գերազանցում է 2 տրիլիոն դոլարը՝ ներառյալ ոսկին և տեխնոլոգիական հսկաները ինչպիսիք են՝ NVIDIA, Apple, Microsoft, Google և Amazon։
Այսօրվա իրադարձությունը շրջադարձային է բիթքոյնի ուղու համար, քանի որ փոքր ոլորտային ակտիվից այն վերածվում է հիմնական ֆինանսական գործիքի։ Ինստիտուցիոնալ և մանրածախ ներդրողների աճող հետաքրքրությունն ամրապնդում է կրիպտոարժույթների դիրքերը ֆինանսական լանդշաֆտում՝ նպաստելով դրանց ավելի լայն տարածմանը։
Բիթքոյնի պատմական աճը տեղի է ունենում շուկայի կառուցվածքային նշանակալի փոփոխությունների ֆոնին՝ պայմանավորված Դ.Թրամփի վարչակազմի շրջանում կարգավորումների հնարավոր փոփոխություններով, ԱՄՆ-ում բիթքոյնի ռազմավարական պահուստի ստեղծման քննարկումներով, բիթքոյն ETF-ների ինստիտուցիոնալ ընդունման և ավելի շատ ընկերությունների կողմից այն կորպորատիվ գանձարաններում ներառելու հանգամանքով: Այս ամենը վկայում է, որ կանգնած ենք բիթքոյնի համաշխարհային ընդունման շեմին։
Ի՞նչն է խթանում աճը.
1. Մակրոտնտեսական փոփոխություններ. Տնտեսական պայմանների վերջին փոփոխությունները մեծ դեր են խաղացել բիթքոյնի աճի հարցում։ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից երկարատև խստացման շրջանից հետո տոկոսադրույքների իջեցումը և գլոբալ լիկվիդայնության աճը հանգեցրել են կապիտալի հոսքին դեպի ակտիվներ, որոնք ինֆլյացիոն ռիսկերի հանդեպ դիտարկվում են որպես ավելի կայուն: 21 միլիոն մետաղադրամի սահմանափակ առաջարկով բիթքոյնը դարձել է արժեզրկման դեմ պաշտպանության միջոց՝ խթանելով պահանջարկը։
2. Կարգավորման նկատմամբ լավատեսություն. Դ.Թրամփի վարչակազմի օրոք կրիպտոարժույթների վարչության ստեղծման հեռանկարը լավատեսություն է ներշնչել շուկայում։ ԱՄՆ-ը գլոբալ կրիպտո-կենտրոն դարձնելու վերաբերյալ նախընտրական արշավի ընթացքում տված խոստումները, բիթքոյնի ռազմավարական պահուստի վերաբերյալ քննարկումները և հնարավոր օրենսդրական փոփոխություններն ամրապնդել են ներդրողների վստահությունը:
3. Կորպորատիվ գանձարաններում բիթքոյնի ավելացում. MicroStrategy-ի՝ բիթքոյնի արագ ձեռքբերումները ընդգծում են թվային ակտիվների կորպորատիվ գանձարաններ ներգրավման աճող միտումը։ Ընկերությունն այժմ տիրապետում է բիթքոյնի ընդհանուր ծավալի 1.5%-ին։ Այլ ընկերություններ, ինչպես Marathon Digital-ը և հնարավոր է՝ Microsoft-ը, հետևում են այս օրինակին, ինչը վկայում է բիթքոյնը որպես ռազմավարական ակտիվ ընդունելու ավելի լայն միտման մասին։
4. Բիթքոյն ETF-ներ և տարբերակներ. Բիթքոյն ETF-ների և վերջերս բիթքոյն ETF-ների տարբերակների ի հայտ գալը ինստիտուցիոնալ ներդրողների համար հեշտացրել է եկամուտ ստանալու և ռիսկերը կառավարելու գործընթացը, ինչը զգալիորեն նպաստել է վերջին աճին։ Այս ETF-ներում միջոցների զգալի ներհոսքի շնորհիվ բիթքոյնը պատրաստ է ավելի խորը ինտեգրման հիմնական ֆինանսական շուկաներում։
Binance-ի մասին
Binance-ը կրիպտոարժույթի ենթակառուցվածքի աշխարհի առաջատար մատակարարն է՝ ֆինանսական ապրանքների փաթեթով, ներառյալ թվային ակտիվների առևտրի ամենամեծ բորսան ըստ ծավալի: Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց վստահած Binance պլատֆորմը նախագծված է օգտատերերի փողի ազատությունը բարձրացնելու համար և առաջարկում է կրիպտոարժույթի ապրանքների ու առաջարկների անզուգական պորտֆել, ներառյալ առևտուր և ֆինանսներ, կրթություն, տվյալներ և հետազոտություններ, բարեգործություն, ներդրումներ և ինկուբացիա, ապակենտրոնացում և ավելին։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://www.binance.com/en Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Չորրորդ Doing Digital Forum-ը կանցկացվի «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրով
2026/03/17/ 14:34 -
Բժշկուհին մեղադրվում է երիկամի ապօրինի վաճառքին օժանդակելու համար
2026/03/17/ 14:32 -
Տնտեսական աճը արագացել է, տոկոսադրույքը պահպանվել է անփոփոխ․ ԿԲ
2026/03/17/ 14:30 -
Քաղաքացու վճարած ամեն հարկը տասնապատիկ ավելի վերադարձվում է. վարչապետ
2026/03/17/ 13:00 -
ԿԲ-ն որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6․50%
2026/03/17/ 12:46 -
Ինչ փոփոխություններ են նախատեսվում ԱՊՊԱ համակարգում․ մանրամասներ
2026/03/17/ 12:30 -
Մեկնարկում է գյուղատնտեսական կենդանիների անվճար պատվաստման ծրագիրը
2026/03/17/ 12:24 -
Երևանի քաղաքապետը կարևորում է համայնքների ֆինանսական անկախության ամրապնդումը
2026/03/17/ 12:16 -
Հայաստանի բուհերում օտարերկրյա դիմորդների թիվը աճել է 67%-ով
2026/03/17/ 12:12 -
Երբ աշխատանքը կոտրում է սիրտդ․ ինչպես հաղթահարել գործնական ճգնաժամերը
2026/03/17/ 11:57
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․