Մակրոտնտեսական զարգացումները և շուկայական տենդենցները դեկտեմբերի 5-ի դրությամբ
Լուրեր |
1. Շուկայի տենդենցներ
Համաշխարհային ինդեքսներ
• Dow Jones` + 0,69% (45014,04)
• S&P 500` + 0,61% (6086,49)
• S&P 500 ֆյուչերս` -0,04%
• Nikkei 225` + 0,37% (39375)
• KOSPI` -0,87% (2442,54)
• Shanghai Composite` -0,01% (3364,48)
Ապրանքային շուկաներ
• Ոսկի` $2650/ ունցիա
• Brent նավթ`$ 72,2/ բարել
• WTI նավթ՝ մոտ $ 68,5/ բարել
2. Մակրոտնտեսություն
I. ԱՄՆ աշխատանքի նախարարության տվյալների համաձայն՝ հոկտեմբերին երկրում բաց աշխատատեղերի թիվն աճել է 372 հազարով՝ նախորդ ամսվա համեմատ, և կազմել 7.744 միլիոն:
II. Նոյեմբերի արդյունքներով Չինաստանի
ծառայությունների ոլորտի գործարար ակտիվության ինդեքսը (PMI), ըստ Caixin-ի, նվազել է 1%-ով՝ ամսական կտրվածքով, և հասել 51.5 կետի:
III. Հարավային Կորեայի ընդդիմադիր կուսակցությունները ներկայացրել են նախագահի՝ Յուն Սոկ Յոլի պաշտոնանկության առաջարկ այն բանից հետո, երբ վերջինս երկրում սահմանել, ապա չեղարկել է ռազմական դրությունը:
IV. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) կանխատեսում է, որ 2025 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպը կհասնի 3.3%-ի և կայուն կմնա այս մակարդակում մինչև 2026 թվականը:
3. Կորպորատիվ Նորություններ
I. Ընկերության ներկայացրած տվյալների համաձայն՝ ամերիկյան հեռահաղորդակցական օպերատոր AT&T-ն նախատեսում է առաջիկա 3 տարիների ընթացքում բաժնետերերին վերադարձնել ավելի քան $ 40 միլիարդ: Այս գումարը գրեթե հավասարաչափ կբաժանվի դիվիդենդների և բաժնետոմսերի հետգնման միջև:
II. Կանադական Royal Bank of Canada-ի եռամսյակային եկամուտը գերազանցել է 15 միլիարդ կանադական դոլարը (+18% տարեկան կտրվածքով): Զեկուցվող ժամանակահատվածի զուտ շահույթը կազմել է 4.2 միլիարդ կանադական դոլար, ինչը 300 միլիոն դոլարով ավել է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ամենամեծ զուտ շահույթի աճը գրանցվել է Wealth Management ոլորտում՝ աճելով 3 անգամից ավելի:
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52 -
15 փաստ փոքր բիզնեսի կառավարման մասին, որոնք 2026 թվականին մնացել են նույնը, ինչ 2006-ին
2026/05/07/ 16:52 -
Արաքսի ավազը՝ գիտական հսկողության տակ. Կառավարությունը 25,2 մլն դրամ է հատկացրել նոր նախագծերի մշակման համար
2026/05/07/ 16:39
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
AmCham Armenia․ տարեկան ժողով ու նոր ղեկավար կազմ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․