Միջազգային առևտրի վիճակագրական ամփոփում 04․06․2024թ․
Լուրեր |
Նավթի գները նվազել են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 4.26%-ով և կազմել 73.58 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 3.62%-ով և կազմել 77.78 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):
NYMEX. Թանկարժեք մետաղների գներ
Նյու-Յորքի NYMEX բորսայում հունիսի 3-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.12%-ով և կազմել 2366.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.49%-ով և կազմել 30.73 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.80%-ով և կազմել 1022.80 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):
LME. Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունիսի 3-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 0.34%-ով և կազմել 2661.50 դոլար, պղնձի գինն աճել է 1.03%-ով և կազմել 10143.00 դոլար, կապարի գինն աճել է 0.66%-ով և կազմել 2288.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.46%-ով և կազմել 19422.00 դոլար, անագի գինը նվազել է 2.09%-ով և կազմել 32350.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.89%-ով և կազմել 2943.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 50706.26 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 27150.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա:
Ամերիկյան ինդեքսներ
ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունիսի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.30%-ով և կազմել 38571.03 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.11%-ով և կազմել 5283.40 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.56%-ով և կազմել 16828.67 կետ:
Եվրոպական ինդեքսներ
Եվրոպական ֆոնդային բորսաներում հունիսի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.60%-ով և կազմել 18608.16 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.06%-ով և կազմել 7998.02 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.15%-ով և կազմել 8262.75 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.26%-ով և կազմել 1111.55 կետ:
b24.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Կոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձը
2026/03/16/ 14:31 -
Երեխայի սպանության փորձ կատարելու դեպքով ձերբակալվել է խորթ մայրը
2026/03/16/ 14:11 -
Իրանը նախազգուշացնում է՝ Խարկ կղզու վրա հնարավոր հարձակումը կազդի նավթի համաշխարհային գների վրա
2026/03/16/ 14:09 -
2025-ին Երևանի «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի կլինիկա է տեղափոխվել 4140 թափառող շուն
2026/03/16/ 14:03 -
Հորմուզի նեղուցում լարվածությունը հարվածել է միջազգային առևտրային ուղիներին․ Չինաստանի ԱԳՆ
2026/03/16/ 14:01 -
Երևանը 2026-ին կգնի 69 միավոր հատուկ տեխնիկա
2026/03/16/ 13:57 -
Սեմ Ալթմանը ընդունում է, որ արհեստական բանականությունը խախտում է կապիտալիզմի հիմքերը
2026/03/16/ 13:23 -
ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնում փորձաքննությունների արտադրողականությունն աճել է 63,4%-ով
2026/03/16/ 13:17 -
2018-ի համեմատ սպորտի ֆինանսավորումը քառապատկվել է՝ հասնելով ավելի քան 15 մլրդ դրամի
2026/03/16/ 12:59 -
Հայաստանը ներկայացրել է իր զբոսաշրջային ներուժը MITT 2026 ցուցահանդեսում
2026/03/16/ 12:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին