Evocabank-ը Career City Fest 2K25-ին Evoca Universe տաղավար, 9 մոլորակ, շատ մարտահրավերներ ու բրենդավորված նվերեր. Evocabank-ը փայլեց Career City Fest 2K25-ում։ Ապրիլի 25-26-ը կայացած Career City Fest 2K25-ը դարձավ իրական տոն ոչ միայն գործատուների, այլ նաև մասնակիցների համար։ Evocabank-ի տաղավարը՝ Evoca Universe-ն, առանձնացավ իր կրեատիվությամբ ու տիեզերական տրամադրությամբ՝ մեծ հետաքրքրություն առաջացնելով այցելուների մոտ։ Evoca Universe-ում այցելուները․
  • Հանդիպեցին Evoca թիմի անդամների հետ, ծանոթացան աշխատանքային մշակույթին և ազատ աշխատատեղերին
  • Մասնակցեցին ինտելեկտուալ խաղերին և փորձեցին հաղթահարել Evoca Universe-ի 9 մոլորակների մարտահրավերները
  • Ստացան բրենդավորված նվերներ
Evocabank-ը կարևորում է ոչ միայն մասնագիտական աճը, այլ նաև անհատական զարգացումը՝ ապահովելով միջավայր, որտեղ նորարարությունը դառնում է առաջնահերթություն, և յուրաքանչյուրը կարող է դառնալ իր ոլորտի առաջատարը։   Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: