Որ թղթադրամներն այլևս չեն գործի. Կենտրոնական բանկ
Լուրեր |
Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ 2026 թ. ապրիլի 15-ից Հայաստանի դրամաշրջանառությունից դուրս կգան 2-րդ սերնդի թղթադրամները: Սա նշանակում է, որ նշված ամսաթվից հետո այս թղթադրամները այլևս չեն օգտագործվի որպես օրինական վճարամիջոց, սակայն դրանք հնարավոր կլինի անվճար փոխանակել:
Ինչու է անհրաժեշտ այս քայլը
Երկրորդ սերնդի թղթադրամները (թողարկված 1999-2015 թթ.) շրջանառության մեջ գտնվելու ընթացքում կրել են բնականոն մաշվածություն: Միևնույն ժամանակ, 3-րդ սերնդի նոր թղթադրամները (Պարույր Սևակ, Վիլյամ Սարոյան, Կոմիտաս, Հովհաննես Այվազովսկի) գրեթե ամբողջությամբ փոխարինել են հին նմուշները:
Ըստ ԿԲ տվյալների՝ 2025 թ. մարտի 1-ի դրությամբ շրջանառության մեջ գտնվող թղթադրամների հարաբերակցությունը հետևյալն է.
| Անվանական արժեք | 3-րդ սերնդի տեսակարար կշիռ (%) | 2-րդ սերնդի տեսակարար կշիռ (%) |
|---|---|---|
| 1000 դրամ | 84% | 16% |
| 5000 դրամ | 84% | 16% |
| 10,000 դրամ | 82% | 18% |
| 20,000 դրամ | 93% | 7% |
Հաջորդող 12 ամիսների ընթացքում 2-րդ սերնդի թղթադրամների տեսակարար կշիռը կիջնի մինչև 3-4%։
Որ թղթադրամներն են դուրս գալու շրջանառությունից
2026 թ. ապրիլի 15-ից շրջանառությունից կհանվեն հետևյալ 2-րդ սերնդի թղթադրամները.
-
500 դրամ (Ալեքսանդր Թամանյան, թողարկման տարիներ՝ 1999)
-
1000 դրամ (Եղիշե Չարենց, թողարկման տարիներ՝ 1999, 2001, 2011, 2015)
-
5000 դրամ (Հովհաննես Թումանյան, թողարկման տարիներ՝ 1999, 2003, 2009, 2012)
-
10000 դրամ (Ավետիք Իսահակյան, թողարկման տարիներ՝ 2003, 2006, 2008, 2012)
-
20000 դրամ (Մարտիրոս Սարյան, թողարկման տարիներ՝ 1999, 2007, 2009, 2012)
Ինչ պետք է իմանան քաղաքացիները
-
Մինչև 2026 թ. ապրիլի 15-ը այս թղթադրամները կմնան օրինական վճարամիջոց:
-
Դրանից հետո քաղաքացիներն իրենց ունեցած հին թղթադրամները կարող են անվճար փոխանակել ՀՀ բոլոր առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում:
-
Փոխանակման ժամկետների կամ գումարի սահմանափակումներ նախատեսված չեն:
Ինչու պետք է փոխանակել թղթադրամները
Չնայած հին թղթադրամները մնում են փոխանակման ենթակա, դրանք 2026-ի ապրիլի 15-ից հետո չեն կարող օգտագործվել առօրյա գնումների կամ վճարումների համար: Ուստի, Կենտրոնական բանկը հորդորում է քաղաքացիներին նախապես կազմակերպել իրենց մոտ գտնվող հին թղթադրամների փոխանակումը, խուսափելու համար հետագա անհարմարություններից
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն