Շուկայական շարժերն ու մակրոտնտեսական զարգացումները դեկտեմբերի 4-ի դրությամբ
Լուրեր |
1. Շուկայի տենդենցներ
Համաշխարհային ինդեքսներ
• Dow Jones` - 0.17% (44705.53)
• S&P 500` +0.05% (6049.88)
• S&P 500 ֆյուչերս` +0.13%
• Nikkei 225` +0.06% (39232)
• KOSPI` -1.29% (2467.76)
• Shanghai Composite` -0.47% (3363.0)
Ապրանքային շուկաներ
• Ոսկի` $2648.1/ ունցիա
• Brent նավթ` $73.8/ բարել
• WTI նավթ՝ $70.1/ բարել
2. Մակրոտնտեսություն
ԱՄՆ
I. Նոյեմբերի արդյունքներով ԱՄՆ արդյունաբերական արտադրության բիզնեսի ակտիվության ինդեքսն աճել է կանխատեսվածից ավելի՝ 2.5%-ով՝ հասնելով 49.7 կետի:
Չինաստան
II. Չինաստանի Կենտրոնական բանկի ղեկավարի հայտարարության համաձայն՝ 2025-ի կարգավորիչը կպահպանի տնտեսական ակտիվությունը խթանող քաղաքականությունը: ԿԲ-ն կընդունի միջոցներ՝ ընկերությունների և տնային տնտեսությունների ֆինանսավորման ծախսերի հետագա նվազեցման ուղղությամբ:
Բրազիլիա
III. Բրազիլիայի ՀՆԱ-ն 2023 թվականի 3-րդ եռամսյակի արդյունքներով աճել է 4%-ով՝ տարեկան կտրվածքով, և 0.9%-ով՝ եռամսյակային կտրվածքով:
3. Կորպորատիվ Նորություններ
I. ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է արգելափակել ամերիկյան US Steel պողպատաձուլական ընկերության ձեռքբերումը ճապոնական Nippon Steel-ի կողմից: Nippon Steel-ը 2023 թվականի դեկտեմբերին հայտարարեց իր ամերիկյան մրցակցի գնումը $14.1 միլիարդով: Երեքշաբթի Truth Social սոցիալական ցանցում Թրամփը հայտնել է, որ դեմ է US Steel-ի օտարերկրյա գնորդին և նախատեսում է աջակցել ընկերությանը՝ հարկային արտոնությունների և տուրքերի միջոցով՝ ըստ ոլորտի արհմիության դիրքորոշման:
II. ԶԼՄ-ների տվյալներով՝ ամերիկյան Cargill ընկերությունը, որը սննդամթերք և գյուղատնտեսական արտադրանք է մատակարարում, նախատեսում է կրճատել իր ավելի քան 160 հազար աշխատակիցների մոտ 5%-ը:
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Պենտագոնը 500 մլն դոլար է ներդնում AI-ի մեջ. Scale AI-ն կդառնա ԱՄՆ ռազմական տվյալների գլխավոր մշակողը
2026/05/07/ 12:18 -
Կառավարությունը 684 մլն դրամ է հատկացրել «Concours Mondial de Bruxelles – 2026»-ի համար
2026/05/07/ 12:00 -
Հայաստանում խստացվել են ռազմական արտադրանքի շրջանառության ոլորտի պահանջները
2026/05/07/ 11:57 -
ՆԳՆ-ում ամփոփել են 2026 թ․ առաջին եռամսյակի վերահսկողության արդյունքները
2026/05/07/ 11:29 -
19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ
2026/05/07/ 10:56 -
Կիբերանվտանգության նոր դարաշրջանը․ ինչու են ԱԲ մարտահրավերները հատկապես կարևոր Հայաստանի համար
2026/05/07/ 10:41 -
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն