Դեկտեմբերի 4-ի միջազգային առևտրի վիճակագրական ամփոփումը
Լուրեր |
Նավթի գներն աճել են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում դեկտեմբերի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.66%-ով և կազմել 69.98 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.39%-ով և կազմել 73.67 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Նյու-Յորքի NYMEX բորսայում դեկտեմբերի 3-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.13%-ով և կազմել 2666.70 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.32%-ով և կազմել 31.47 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.52%-ով և կազմել 953.40 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):
LME. Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) դեկտեմբերի 3-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 0.75%-ով և կազմել 2609.50 դոլար, պղնձի գինն աճել է 1.32%-ով և կազմել 9111.50 դոլար, կապարի գինն աճել է 0.17%-ով և կազմել 2079.50 դոլար, նիկելի գինն աճել է 2.05%-ով և կազմել 16015.00 դոլար, անագի գինն աճել է 0.88%-ով և կազմել 28824.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.62%-ով և կազմել 3095.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.05%-ով և կազմել 47443.42 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 24300.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա:
Ամերիկյան ինդեքսներ
ԱՄՆ ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.17%-ով և կազմել 44705.53 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.05%-ով և կազմել 6049.88 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.40%-ով և կազմել 19480.91 կետ:
Եվրոպական ինդեքսներ
Եվրոպական ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.42%-ով և կազմել 20016.75 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.26%-ով և կազմել 7255.42 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.56%-ով և կազմել 8359.41 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ:
Աղբյուր՝ B24 Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52 -
15 փաստ փոքր բիզնեսի կառավարման մասին, որոնք 2026 թվականին մնացել են նույնը, ինչ 2006-ին
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
AmCham Armenia․ տարեկան ժողով ու նոր ղեկավար կազմ