Ինչպե՞ս պաշտպանել Ձեր բանկային հաշիվներն ու էլեկտրոնային դրամապանակը
Լուրեր |
Ձեր բանկային հաշիվներն ու էլեկտրոնային դրամապանակը պաշտպանելն ավելի հեշտ է, քան պատկերացնում եք։ Նախ՝ պետք է ունենալ պաշտպանված ու ապահով գաղտնաբառ, ինչը չի նշանակում, որ այն անպայման պետք է լինի երկար ու բավականին խառը։
Դա նույնպես ապահով տարբերակ է, բայց եթե Դուք այն կրկնում եք Ձեր մի քանի հաշիվների համար, գաղտնաբառը կորցնում է իր ապահովությունը։ Այսինքն, գաղտնաբառը յուրաքանչյուր հարթակի համար պետք է լինի միակը և չկրկնվի ոչ մի այլ տեղ․ էլեկտրոնային դրամապանակի գաղտնաբառը չպետք է կրկնվող լինի։
Սա վերաբերում է նաև այն էլեկտրոնային հասցեի գաղտնաբառին, որը կցված է Ձեր դրամապանակին։
Երկրորդ կարևոր պայմանը մեկանգամյա գաղտնաբառը (OTP – One Time Password) ոչ ոքի չտրամադրելն է։ Օրինակ՝ երբ առցանց գնումներ եք կատարում, լրացնում եք բոլոր տվյալները, այդ թվում՝ Ձեր քարտային տվյալները, Ձեր հեռախոսահամարին ուղարկվում է հենց այդ մեկանգամյա գաղտնաբառը։ Դա հենց երկրորդ փուլով Ձեր տվյալները պաշտպանելու համար է արված, որ եթե պատահաբար Ձեր հիմնական գաղտնաբառը կորցնեք կամ տրամադրեք այլ անձի, և նա փորձի մուտք գործել Ձեր հաշիվ, չկարողանա առանց այդ գաղտնաբառի։
Եվ, առհասարակ, ոչ մի գաղտնաբառ ոչ ոքի երբեք չի կարելի տրամադրել, անգամ՝ Ձեր ամենամտերիմ մարդկանց, առավել ևս՝ համացանցում ինչ-որ անհայտ հղումներով մուտք գործելիս։ Եթե անգամ Ձեզ զանգահարել են և ներկայացել Բանկից ու խնդրում են տրամադրել որևէ գաղտնաբառ, Դուք միանգամից պետք է հրաժարվեք և անջատեք զանգը․ Բանկի ոչ մի աշխատակից երբեք նման տվյալ չի հարցնի Ձեզնից։
Մանրամասն՝ տեսանյութում:
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն