Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը մեկնարկել է․ ինչպես օգտվել. քայլ առ քայլ ուղեցույց
Լուրեր |
Փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը, որը նախատեսված է վարկային պարտավորություններ ունեցող այն քաղաքացիների համար, որոնց վարկերը առնվազն 3 տարի դասակարգված են որպես անհուսալի, և դրանց մայր գումարի հանրագումարը չի գերազանցում 1 միլիոն դրամը։
Ովքեր կարող են օգտվել ծրագրից
Աջակցությունից կարող են օգտվել այն քաղաքացիները, ովքեր ունեն գրանցված (ֆորմալ) զբաղվածություն և վարկային պարտավորություններ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում։Ինչ աջակցություն է տրամադրվում
Շահառուների աշխատավարձից վարկի սպասարկման համար հաշվարկված եկամտային հարկի գումարը կուղղվի անհուսալի վարկային պարտավորության մարմանը՝ առավելագույնը 24 ամիս ժամկետով։ Բացի այդ, շահառուների համար նախատեսվում է վարկի սպասարկման եկամտային հարկի գումարի նվազեցում՝ ներկայիս 50%-ի փոխարեն՝ 20% չափով։Ինչպես դիմել ծրագրին
Աջակցության համար քաղաքացիները պետք է դիմեն https://e-social.am/services հարթակի միջոցով՝ հետևելով հետևյալ քայլերին. 1. Մուտք գործել e-social.am հարթակ 2. Ընտրել «Կյանքի դժվարին իրավիճակ» պատուհանը, այնուհետև «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտը 3. Նույնականացնել տվյալները՝ ընտրելով «Բջջային նույնականացման քարտ» (mID) կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից որևէ մեկը 4. Լրացնել անհրաժեշտ տեղեկատվությունը և ավարտել դիմումի գործընթացըԱյլընտրանքային տարբերակ
Եթե դիմորդն mID կամ նույնականացման քարտ չունի, կարող է անձամբ ներկայանալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ (հասցեները՝ https://socservice.am/offices)։ Ծրագրի մանրամասներին ծանոթանալու և դիմում ներկայացնելու համար այցելեք e-social.am։ Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար:Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն