Հայաստանի օդանավակայաններից ելքերի և մուտքերի մասին
Լուրեր |
Քաղավիացիայի կոմիտեից (ինֆորմացիայի սկզբնաղբյուրը ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն է) տեղեկանում ենք, որ 2023-ին «Զվարթնոց»-ով մեկնել և ժամանել է ռեկորդային 5.330.308 ուղևոր, որը նախորդ տարվա ցուցանիշը (3.649.764) գերազանցել է շուրջ 46%-ով:
Նշենք նաև, որ նախորդ տարի Հայաստան ժամանողների թիվը ավելի շատ էր քան մեկնողներինը, ժամանողների թիվը կազմել էր 2.674.793, մեկնողներինը՝ 2.655.515:
Ամենաակտիվը համարվող օգոստոս ամսին Հայաստան ժամանած և այստեղից մեկնած ուղևորների թիվը թիվը կազմել է 637.735, որը նախորդ տարիների ամենաբարձր արդյունքն է եղել։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները (ինֆորմացիայի սկզբնաղբյուրը ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգն է) տարբերվում են Քաղավիացիայի կոմիտեի տվյալներից և կազմում են 5.052.056 ուղևոր, իսկ «Կարգո» տերմինալից՝ 1.910, ընդհանուր՝ 5.053.966 մարդ: Տարբերությունը կազմում է 276.342, ինչը կարելի է բացատրել տարանցիկ (տրանզիտ) ուղևորների գործոնով, որոնք ՀՀ պետական սահմանը չեն հատում, սակայն ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից հաշվվում են:
Բեռնափոխադրումների ծավալները, Հայաստանի երկու միջազային օդանավակայաններով՝ «Զվարթնոցով» ու Գյումրու «Շիրակով», նախորդ տարի կազմել է 33.852 տ բեռ ու փոստ: 2022-ին այդ թիվը 23.340 տ էր, որը միայն «Զվարթնոց»-ի ցուցանիշն է եղել, քանի որ «Շիրակ»-ով բեռ և փոստ չէր տեղափոխվել: Ընդ որում՝ նախորդ տարի առաքված բեռի ծավալը կազմել է 17.568 տ, իսկ ներմուծվածինը՝ 16.284 տ: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․