Ներդրումային ոլորտն այսօր 03.05.2024
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսները հինգշաբթի օրը փակվել են դրական, Dow Jones Industrial Average-ը աճել է 0,8%-ով հասնելով մինչև 38225,66 կետի։ S&P 500-ի նշանակությունը ավելացել է 1,3%-ով հասնելով 5064,20 կետի։ S&P 500-ի ինդեքսի ֆյուչերսները ուրբաթ աճում են 0,61%-ով։
Ճապոնական Nikkei 225-ը նվազում է 0,25% հասնելով 37839 կետի, կորեական KOSPI-ն կրճատվում է 0,1%-ով հասնելով 2980,93 մակարդակի։
Մակրոէկոնոմիկա
1․ Մեկ շաբաթվա ընթացքում գործազրկության նպաստի նախնական դիմումների քանակն ավելացել է հազարով՝ մինչև 208 հազար։ Շուկան ակնկալում էր, որ դիմումների քանակը ավելի բարձր կլինի։
2․ Լրատվամիջոցների տվյալներով՝ ՕՊԵԿ (ՆԱԵԿ) երկրները դեռ պաշտոնական բանակցություններ չեն սկսել կամավոր կրճատումների երկարաձգման վերաբերյալ։ Reuters կազմակեպության աղբյուրները այն երկրներից, որոնք կրճատել են իրենց արտադրությունը, հայտնել են, որ իրենց երկրները կարող են որոշման ժամկետը երկարաձգել, եթե պահանջարկը չաճի։
Հանքարդյունաբերական շուկաներ
Ոսկու գինը աննշան փոփոխվում է, մեկ ունիցայի դիմաց վաճառվելով $2304-ից ցածր։ Նավթային գնանշումները ուրբաթ աճում են։ Այժմ Brent ապրանքանիշի գինը մեկ բարելի դիմաց գտնվում է $84,0-ից մի փոքր ցածր, WTI-ի գինը մեկ բարելի դիմաց $80-ից ցածր։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ ԱՄՆ-ի Դաշնային առևտրի հանձնաժողովը (Federal Trade Commission, FTC) պատրաստվում է հաստատել Exxon Mobil նավթագազային ընկերության գործարքը նավթ արտադրող Pioneer Natural Resources Co.-ի հետ $59,5 մլրդ-ի դիմաց։
2․ Apple-ը հրապարակել է եռամսյակային արդյունքները, որոնք գերազանցել են ներդրողների ակնկալիքները։ Եկամուտը հաշվետու եռամսյակում տարեկան կտրվածքով նվազել է 4,3%-ով ՝ հասնելով $90,8 մլրդ։ Երկրորդ ֆինանսական եռամսյակի շահույթը՝ ավարտված մարտի 30-ին, կազմել է $1,53 մեկ բաժնետոմսի դիմաց։
Կանխատեսումը կազմել էր $1,5։ Apple-ն իր շահաբաժինն ավելացրել է մինչև 25 ցենտով մեկ բաժնետոմսի դիմաց (+4%): Տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ընկերության լրացուցիչ բաժնետոմսերի գնմանը՝ $110 մլրդ-ով։ Տվյալ գումարը, ուղղված buyback-ին, ԱՄՆ-ի պատմության մեջ համարվում է ամենախոշորը։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 15-ի կարևոր լուրերը
2026/03/15/ 22:00 -
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին