Evocabank-ը ներգրավել է 5 մլն ԱՄՆ դոլար responsAbility-ից
Լուրեր |
Շվեյցարական առաջատար ներդրումային կազմակերպությունից ստացված վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը:
Evocabank-ը ներգրավել է 5 մլն ԱՄՆ դոլար responsAbility-ից։ Վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորմանը:
Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց. «responsAbility-ի հետ միասին մենք կարևոր քայլեր ենք ձեռնարկում Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) զարգացման համար՝ աջակցելով տնտեսական աճին և ստեղծելով ավելի կայուն ապագա։ Մենք հավատում ենք, որ ՄՓՄՁ-ները Հայաստանի տնտեսության զարգացման շարժիչ ուժն են։ Որպես Հայաստանի ամենանորարար թվային բանկ՝ մենք հպարտ ենք մեր հաճախորդներին տրամադրելու լավագույն ֆինանսական լուծումները և շարունակաբար ապահովելու միջոցներ նրանց աճի և ընդլայնման համար»։
Ի դեպ, responsAbility-ի և Evocabank-ի համագործակցությունը սկսվել է 2023 թվականին, որի արդյունքում Բանկը մեծ ներդրում է ունեցել ՄՓՄՁ-ների զարգացման մեջ։
Evocabank-ի մասին. Լինելով mobile-first բանկ՝ Evocabank-ը մատուցում է արագ, պարզ ու նորարար ծառայություններ և առանձնանում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկը 7-րդ տարին անընդմեջ ճանաչվել է «Լավագույն թվային սպառողական բանկը Հայաստանում» Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից։ Բանկը շարունակաբար ներդնում և կիրառում է նորարարություններ` առաջարկելով հաճախորդներին նորագույն տեխնոլոգիաների լավագույն լուծումները: Evocabank-ը ՀՀ-ում գրանցված առաջին առևտրային բանկն է` 1990թ. և ներկայումս ունի գլխամասային գրասենյակ և 13 մասնաճյուղ: Կայք՝ evoca.am
responsAbility-ի մասին
responsAibility Investment-ը առաջատար շվեյցարական ներդրումային կազմակերպություն է, որը մասնագիտացած է մասնավոր շուկաներում ներդրումների մեջ։ responsAbility-ն ուղղակիորեն նպաստում է Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման նպատակներին (United Nations Sustainable Development Goals - SDGs) երեք հիմնական ներդրումային ուղղություններով` ՄՓՄՁ-ների ֆինանսավորում, կլիմայի ֆինանսավորում և կայուն սնունդ։
responsAbility-ի բոլոր ներդրումային լուծումները նպատակ ունեն չափելի ազդեցություն ունենալ շուկայական եկամուտների կողքին։ responsAbility ներդրումային կազմակերպությունն ունի ավելի քան 270 փորձառու մասնագետից բաղկացած անձնակազմ և 8 գրասենյակ աշխարհի տարբեր կետերում։ 2024 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմակերպությունը կառավարում է 5.1 մլրդ ԱՄՆ դոլարի ակտիվ շուրջ 70 երկրի 300 ընկերությունում: Կայք՝ responsability.com Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52 -
15 փաստ փոքր բիզնեսի կառավարման մասին, որոնք 2026 թվականին մնացել են նույնը, ինչ 2006-ին
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
AmCham Armenia․ տարեկան ժողով ու նոր ղեկավար կազմ